Բավ է պառակտվել
29-10-2016 15:29

Ադրբեջանում օձերը հարձակվել են գյուղի վրա

Ադրբեջանի Իսմաիլյան շրջանում հողի տակից դուրս են եկել մեծ քանակության օձեր, վախեցնելով տեղի բնակիչներին։

Կյուրդմաշի գյուղի բնակիչները օձերին տեսել էին սարի լանջի մոտ։ Նրանց խոսքով այն տարածքը, որտեղ հայտնվել էին օձերը, արոտավայր է, ինչը դժվարություններ է ստեղծում նրանց համար։

Հիմա օձերին արդեն կարելի է հանդիպել նաեւ գյուղում։ Բնակիչների խոսքով վերջին երկու օրում իրենք ավելի քան 40 օձ են սպանել, իսկ մնացածը թաքնվել են թփուտում։ Գյուղի բնակիչները ասել են, որ օձերի երկարությունը հասնում է 1․5-2 մետրի։ Զարմանալի է այն փաստը, որ օձերը հողի մակերես են դուրս եկել՝ չնայած անձրեւոտ ու սառը եղանակին։