Բավ է պառակտվել
05-11-2016 13:55

Ադրբեջանում երկրաշարժի պատճառով տարհանվել են նավթի հանքավայրի աշխատակիցները

Գյունեշլի հանքավայրի հարթակում, որտեղ անցած տարվա դեկտեմբերի 4-ին վթար էր տեղի ունեցել փոթորկի հետեւանքով գազախողովակի կոտրվելու պատճառով, վերանորոգման աշխատանքները դեռ շարունակվում են։

Նոյեմբերի 4-ին Կասպից ծովում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով հարթակի հիմքում ճեղք է գոյացել, որոշ երկաթյա սալիկներ առանձնացել են հիմքից։ Անվտանգության նկատառումներով աշխատողների մի մասին տարհանել են։ Փորձագետները տեխզննում են իրականացրել, որեւէ կառուցվածքային փոփոխություն հիմքի վրա չեն հայտնաբերել։