Բավ է պառակտվել
26-01-2016 15:09

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում տեղի է ունեցել Ախթարմա-Փաշալը հրաբխի ժայթքումը։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հաղորդել են շրջանի իշխանությունները։ 
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ժայթքումը տեղի է ունեցել այսօր գիշերը ժամը 03։00-ին ու շարունակվել մինչ առավոտ։ 
Հրաբուխը, որի ժայթքումը տեղի է ունեցել Ուդուլու գյուղի տարածքում, Ադրբեջանի խոշորագույն հրաբուխներից մեկն է։ Ախթարմա-Փաշալըն գտնվում է Շիրվան քաղաքից 35 կմ հարավ-արևելք։ Հրաբուխը 30-35 մետր բարձրությամբ կրակ է արձակել, որին կարելի էր հետևել հարակից տարածքներից։