Բավ է պառակտվել
29-04-2015 14:54

Բալտիմորում շարունակվում են ոստիկանության և բնակիչների միջև բախումները (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր ԱՄՆ-ի Բալտիմոր քաղաքում շարունակվում է տեղական բնակիչների բողոքի ակցիան ընդդեմ ոստիկանության դաժանության: Նախօրեին խաղաղ հանրահավաքը վերածվեց զանգվածային անկարգությունների: Ցուցարարները այրում էին և թալանում խանութները, կոտրում էին շենքերի ապակիները: Գրանցվել է նաև մի քանի հրդեհ, իսկ ոստիկանների ուղղությամբ նետում էին քարեր և շշեր: Այսօր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել: Մինչ պարետային ժամի սկիզբը իրավիճակը համեմատաբար հանգիստ էր: Սակայն ավելի ուշ իրավապահների և ցուցարարների միջև բախումներ տեղի ունեցան:

Բալտիմորի բնակիչները շարունակում են իրենց բողոքի ակցիան: Նախօրեին զանգվածային անկարգությունների կապակցությամբ քաղաքում արտակարգ իրավիճակ, ինչպես նաև 22:00-ին մինչև 05:00 պարենային ժամ հայտարարվեց: Ողջ օրը ակտիվիստները խաղաղ հանրահավաքներ էին անցկացնում. Փողոցներում երաժշտություն էր հնչում, մարդիկ պարում էին և ոստիկանների հետ հակամարտության չէին բռնվում:

Պարենային ժամը սկսվելուն պես մարդիկ հրաժարվեցին գնալ տուն, թեև իրավապահ մարմինների ներկայացուցիչները նախորոք սկսեցին տեղեկացնել ցուցարարներին այն մասին, որ անհրաժեշտ է հեռանալ փողոցներից: