Բավ է պառակտվել
18-06-2016 13:53

Բելգիայում ահաբեկչության սպառնալիքի պատճառով ուժեղացվել է անվտանգությունը

Բելգիայի իշխանությունները որոշում են ընդունել ուժեղացնել երկրի վարչապետի և մի քանի նախարարների անվտանգությունը՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով:
Մասնավորապես՝ ուժեղացվել է արդարադատության, արտաքին և ներքին գործերի նախարարների և նրանց ընտանիքների անվտանգությունը։
Այս որոշումն ընդունվել է Ներքին գործերի նախարարությանը կից սպառնալիքների վերլուծության գծով համակարգման կենտրոնի համապատասխան առաջարկից հետո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայում 12 մարդ է ձերբակալվել՝ ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով։ Նշենք, որ անցած գիշեր ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել ավելի քան 40 բնակելի տներում ու տասնյակ ավտոտնակներում, ընդ որում` մեծամասնությունը Բրյուսելում: