Բավ է պառակտվել
06-08-2020 10:24

Բեյրութում հակակառավարական տրամադրություններ են. պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի

 

Բեյրութում հակակառավարական տրամադրույթուններ են: Ինչպես BBC-ն է գրում, շատերը մեղադրել են իշխանություններին կոռուպցիայի, անփութության և սխալ կառավարման մեջ, որը հանգեցրեց երեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունին:

Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 135 մարդ, վիրավորվել ավելի քան 4000 մարդ: Հայտարարված է երկշաբաթյա արտակարգ դրություն:

Նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ պայթյունի պատճառը ոչ անվտանգ պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատն է:

Ամոնիումի նիտրատը, որը օգտագործվում է որպես գյուղատնտեսական պարարտանյութ, և նաև պայթուցիկ է, Բեյրութի նավահանգստի պահեստում եղել է 6 տարի:

Բեյրութի նավահանգստի ղեկավարը և մաքսային մարմնի ղեկավարը երկուսն էլ տեղական լրատվամիջոցներին ասել են, որ իրենք մի քանի անգամ գրել են դատական մարմիններին ՝ խնդրելով, որ քիմիական նյութը արտահանվի կամ վաճառվի ՝ նավահանգստի անվտանգությունն ապահովելու համար:

Նավահանգստի գլխավոր տնօրենը հայտնել է, որ իրենք տեղյակ են եղել, որ նյութը վտանգավոր է:

Տնային կալանք կկիրառվի բոլոր այն պաշտոնյանների նկատմամբ, ովքեր զբաղվել են ամոնիումի նիտրատը պահելու, պահեստավորելու և դրա փաստաթղթերի ձևակերպման գործով՝  ասել է Տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը:

 

 

Արմինե Գևորգյան