Բավ է պառակտվել
08-02-2016 08:42

Լոնդոնի կենտրոնում ավտոբուս են «պայթեցրել»

Ջեքի Չանի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումները վախեցրել են լոնդոնցիներին: Ոմանք բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում ավտոբուսի պայթյունը 2005 թվականի ահաբեկիչների հարձակումների կրկնություն են համարել: Պայթյունը որոտացել է Ջեքի Չանի և Փիրս Բրոսնանի մասնակցությամբ The Foreigner (Օտարականը) ֆիլմի նկարահանումների ժամանակ, Լամբեթի կամրջի վրա, որը փակ է եղել պատահական անցորդների համար:Լոնդոնցիները դժգոհություն են հայտնել, որ նկարահանումների մասին նախապես չի հայտարարվել: Ոմանց դա հիշեցրել է 2005 թվականի հուլիսի 7-ի իրադարձությունների մասին, երբ ահաբեկիչներն ավտոբուս և մետրոյում երեք գնացք պայթեցրեցին: Հիշեցնենք, որ ահաբեկչությունների հետևանքով 52 մարդ զոհվեց, 700 հոգի վիրավորվեց: