Բավ է պառակտվել
04-08-2021 11:49

Չեխիայում բախվել են ուղևորատար գնացքներ․ կան զոհեր և վիրավորներ

Երկու ուղևորատար գնացք է բախվել Չեխիայի արևմուտքում Դոմաժլիցայի մերձակայքում գտնվող Միլավիցե բնակավայրի մոտ։ Հաղորդվում է տասնյակ տուժածների մասին, ոստիկանությունը հաստատել է, որ զոհվել է երկու մարդ։ Այդ մասին հայտնում է BBC-ին։

Չեխական հեռուստատեսության փոխանցմամբ՝ Պրահայի և Մյունխենի միջև երթևեկող «Արևմտհան ճեպընթացը» բախվել է մեկ այլ ուղևորատար գնացքի: Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 8 -ից կարճ ժամանակ անց:

Չեխական ČTK գործակալությունը հայտնում է, որ առնվազն յոթ տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ևս 31-ն ունի ավելի թեթև վնասվածքներ: