Բավ է պառակտվել
02-09-2019 13:08

ԱՄՆ երկու նահանգներում տարհանում է հայտարարաված “Դորիան փոթորիկի պատճառով

Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մակմասթերը կիրակի կարգադրել է պարտադիր տարհանել ափամերձ շրջանների բնակիչներին “Դորիան” փոթորիկի մոտենալու պատճառով։ Ըստ նահանգապետի, տարհանումը պետք է սկսվի երկուշաբթի կեսօրին։ Նշվել է, որ տարհանման կենթարկվի շուրջ 1մլն մարդ։

Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմփը կիրակի նույնպես կարգադրել է պարտադիր տարհանել ափամերձ շրջանների բնակիչներին “Դորիան” փոթորիկի մոտենալու պատճառով։ Նա հրապարակել է համպատասխան փաստաթուղթն իր թվիթերյան էջում։ ԱՄՆ արևելյան ափամերձ վեց նահանգի բնակիչները պետք է տարհանվեն երկուշաբթի կեսօրից սկսած։

՛95-րդ ավտոմայրուղուց արևելք բնակվող մարդիկ պետք է տարհանվեն վաղը կեսօրից հետո Դորիանի պատճառով”, - ասել է Քեմփը: Նա խորհուրդ է տվել Ջորջիայի բնակիչներին զգոն լինել և ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները:

Նահանգապետը նախազգուշացրել է, որ նահանգի ափամերձ ճանապարհային ցանցը և կամուրջները վտանգավոր կլինեն ընկած ծառերի, էլեկրահաղորդման պոկված լարերի և ջրհեղեղների պատճառով, որոնք անխուսափելի են փոթորիկի ժամանակ: Արդյունքում, շատ բնակիչներ կարող են հայտնվել ամբողջովին մեկուսացված, եթե չշտապեն լքել իրենց տները։

Արտակարգ իրավիճակի ռեժիմը գործում է ինչպես Ջորջիայում, այնպես էլ Ֆլորիդա, Հյուսիսային Կարոլինա և Հարավային Կարոլինա նահանգներում:

Փոթորիկների դիտարկման ԱՄՆ ազգային կենտրոնի վերջին տվյալների համաձայն Ատլանտյան օվկիանոսում ձևավորված “Դորիան” փոթորիկը հասել է ուժգնության հինգերորդ կատեգորիայի՝ Սաֆր-Սիմփսոնի սանդղակով։ Փոթորիկը գտնվում է Ուեսթ Փալմ Բիչ քաղաքից 250 կմ դեպի արևելք (Ֆլորիդա) և շարժվում դեպի արևմուտք՝ մոտ 2,2 մ վ արագությամբ: Տարրերքի գոտում քամու առավելագույն արագությունը գերազանցում է 82,7 մ / վ-ը:

Սպասվում է որ “Դորիանը” Ֆլորդայի ափերին կհասնի երկուշաբթի երեկոյան։ Այդ նահանգի շուրջ 148,5հազար բնակչին կարգադրված է երկուշաբթի ժամը 08։00-ից սկսած (Մոսկվայի ժամանակով ժամը 15։00) հեռանալ Սենթ-Ջոն շրջանից։