Բավ է պառակտվել
05-03-2021 16:08

ԵԱՏՄ-ում մտադիր են արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկը։ Հայտնի է Հայաստանում արգելքի ժամկետը

Եվրասիական տնտեսական միության երկրները (ԵԱՏՄ) մտադիր են փուլային արգելք մտցնել պլաստիկ տոպրակների օգտագործման վրա: Բելառուսը կողմ է միջոցառումներին, Ռուսաստանը պատրաստ է քննարկել։ Երկրների դիրքորոշումներն արտացոլված են սպառողական թափոնների վերամշակման ոլորտում ԵԱՏՄ ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված հանդիպմանը հաջորդած փաստաթղթերում («Իզվեստիան» ունի այն): Միանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու ռազմավարության ծրագրի նախագիծը նախատեսվում է հաստատել մինչև մարտի վերջ, հայտնել են «Իզվեստիային» տնտեսական զարգացման նախարարությունից:

Փուլային արգելք
Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարությունը նախատեսում է մինչև 2025 թվականը ուսումնասիրել միանգամյա օգտագործման պլաստմասսայի, այդ թվում` տոպրակների ներմուծման և արտադրության փուլային արգելք մտցնելու հարցը: Հանձնաժողովը նախապատրաստում է համապատասխան ծրագիր, հավելել են նախարարությունում:

«ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական համագործակցության կարևորագույն ոլորտներից մեկը համատեղ լայնամասշտաբ բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացման ջանքերի միավորումն է, այդ թվում` կանաչ տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում», - ասել են ԵՏՀ-ում:

Մեկանգամյա օգտագործման պլաստիկի փուլային արգելքի հարցն արդեն դիտարկվել էր 2020 թ.-ին ԵԱՏՄ ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված հանդիպմանը: Բելառուսի բնական պաշարների նախարարությունը նպատակահարմար է համարում «Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների շրջանակներում` մինչև 2025 թվականը թողնել միջոցառման իրականացումը, որը թույլ է տալիս իրականացնել միանգամյա օգտագործման պլաստիկի, այդ թվում՝ տոպրակների ներմուծման և արտադրության փուլային արգելք», - ասվում է ԵՏՀ գերատեսչության նամակում («Իզվեստիա» ունի այն): «Իզվեստիան» հարցում է ուղարկել Բելառուսի բնական պաշարների նախարարություն:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունից ԵՏՀ ուղղված նամակում ասվում է «միանգամյա օգտագործման պլաստիկի արտադրության, ներմուծման, արտահանման և արգելքի հետ կապված գործողությունների քննարկման» հնարավորության մասին:

Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարության իրականացման ծրագրի նախագիծն այժմ համաձայնեցման փուլում է, ասել են «Իզվեստիային» էկոնոմիկայի նախարարությունից: Ենթադրվում է, որ փաստաթուղթը պետք է ներառի կոնկրետ միջոցառումներ միանգամյա օգտագործման պլաստիկի ներմուծման և արտադրության փուլային արգելք մտցնելու համար: Նախատեսվում է հաստատել նախագիծը 2021 թվականի առաջին եռամսյակում:

Ռուսաստանի բնական ռեսուրսների նախարարությունը նույնպես կողմ է պլաստիկի ներմուծման և արտադրության կրճատմանը, որն ազդում է շրջակա միջավայրի աղտոտման վրա, հայտնել են «Իզվեստիային» գերատեսչությունից: Դրա ներկայությունը նվազագույնի հասցնելու արդյունավետ մեխանիզմներից մեկը կարող է լինել երկրորդային վերամշակումը` արտադրողի ընդլայնված պատասխանատվության հայեցակարգին համապատասխան (EPR): Նախարարությունից հայտնում են, որ թողարկված ապրանքներից ստացված «օգտակար» թափոնների ներգրավումը շրջանառության մեջ կնվազեցնի բնությանը հասցվող վնասը և կպահպանի վերականգնվող ռեսուրսները գալիք սերունդների համար, նշել են նախարարությունում:

Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը կողմ է միանգամյա օգտագործման և դժվար վերամշակվող ապրանքների՝ տարաների, սպասքների և փաթեթավորման փուլային կրճատման և շրջանառությունից հանելու գաղափարին, ասել են «Իզվեստիային» գերատեսչությունից:

«Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նկատի ունենալ բնապահպանական և տնտեսական հետևանքները` հաշվի առնելով հնարավոր այլընտրանքները: Մասնավորապես, հաշվարկել արտադրանքի և նյութերի էկոլոգիական մաքուրությունը ողջ կյանքի ցիկլի, և ոչ միայն ուտիլիզացիայի տեսանկյունից», - ընդգծել է արդյունաբերության և առևտրի նախարարությունը:

ԵԱՏՄ անդամ երկրներում մշակվել են մոտեցումներ միանգամյա օգտագործման պլաստիկի արտադրությունն ու սպառումը արգելելու ուղղությամբ։ Այսպես, Հայաստանը 2023 թվականից և Ղազախստանը 2025 թվականից նախատեսում են պլաստիկ տոպրակների վաճառքի ամբողջական արգելք մտցնել: Ղրղզստանում առաջարկվում է արգելել պլաստիկ տոպրակների և պլաստմասե տարաների օգտագործումը Իսիս-Կուլի շրջանում։ Բելառուսում այս տարվա սկզբից սահմանափակվել են միանգամյա օգտագործման սպասքներ օգտագործումը հանրային սննդի առանձին օբյեկտներում։

Իրագործման պլանը
Մեկանգամյա օգտագործման պլաստմասե արտադրանքն իսկապես պետք է արգելվի, քանի որ այն վնաս է հասցնում շրջակա միջավայրին, ասում է TD Spektr-Pak արտադրական հոլդինգի գլխավոր տնօրեն Յուլիա Վասիլցովան: Պլաստիկ սպասքը կարելի է փոխարինել ստվարաթղթից կամ կենսաքայքայվող եգիպտացորենի մանրաթելից պատրաստված արտադրանքով։ Նման արտադրության զարգացման հետ մեկտեղ արտադրանքը կարող է նույնիսկ ավելի էժան լինել, քան պլաստմասն, ասում է նա: Խանութներում միանգամյա օգտագործման տոպրակները փոխարինելն ավելի դժվար է, քանի որ դրանց արժեքը մոտ 5 ռուբլի է, իսկ թղթե տոպրակները՝ 25-50 ռուբլի, հավելել է փորձագետը:

«Սխալ է ծախսերը սպառողի վրա դնելն, ուստի նպատակահարմար է մշակել պետական սուբսիդիավորման ծրագրեր թղթե տոպրակներին անցնելու համար», - կարծում է Յուլիա Վասիլցովան:

Պոլիէթիլենային տերեֆալատի արտադրողների և վերամշակողների ասոցիացիան (ARPET) նույնպես պաշտպանում է միանգամյա օգտագործման պլաստիկ, ներառյալ՝ աղբի տոպրակների արգելքը։ Փոխարենը պետք է օգտագործել ՊԷՏ տոպրակներ և վերամշակված նյութերից թաղանթներ, կարծիք է հայտնել ասոցիացիայի նախագահ Նատալյա Սելեզնյովան:

Թղթյա կամ ստվարաթղթյա փաթեթավորումը հարմար չէ մի շարք ապրանքների համար, օրինակ՝ սառեցված միս, ձուկ, որոշ մրգեր, նշել է արդյունաբերության և առևտրի նախարարությունը: Բացի այդ, պլաստիկի ամբողջական արգելքը կարող է հանգեցնել հավելյալ ծախքերի արտադրողների, առևտրի ձեռնարկությունների և, որպես արդյունք, սպառողների համար, ինչպես նաև հիգիենայի և սննդամթերքի անվտանգության պահանջները պահպանելու անհնարինությանը, հավելել են նախարարությունում։

Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ արգելքները խնդրի լուծման հիմնական միջոցը չեն, նշել է արդյունաբերության և առևտրի նախարարությունը: Այսպես, ՄԱԿ-ի «Միանգամյա օգտագործման պլաստիկ. ճանապարհ դեպի կայուն զարգացում» զեկույցում քննարկվել են ավելի քան 140 օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ուղղված են պլաստիկ տոպրակներով շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարին:

«Ցանկացած բիզնես, այդ թվում նաև միանգամյա օգտագործման տոպրակների արտադրությունը, կպաշտպանի իր կապիտալը: Հետևաբար, խթանման միջոցներն ավելի լավ են աշխատում, քան արգելքները: Միանգամյա օգտագործման արտատդրանքի արտադրությունը պետք է պակաս շահութաբեր լինի, քան վերամշակվածը: Էկո-հավաքագրման ավելի բարձր տեմպերը լավագույն առիթն են մտածելու, թե արդյո՞ք ժամանակն չէ այլ ձև կամ նյութ սկսել արտադրել», - ասում է «Դելովայա Ռոսիայի» թափոնների և վերամշակման կոմիտեի նախագահի տեղակալ Նատալյա Բելյաևան:

Մանրածախ վաճառողները պաշտպանում են պլաստիկ թափոնները կրճատելու գաղափարը, ասել է «Իզվեստիային» Ինտերնետ-առևտրի ընկերությունների ասոցիացիայի (AKIT) նախագահ Արտյոմ Սոկոլովը: Բազմաթիվ ռուսական խանութներ արդեն գնում են պլաստկի վերամշակման և երկրորդային վերամշակման ուղով և մշակում են պատասխանատու սպառման նախագծեր: Պլաստիկ տոպրակների փոխարեն, որպես այլընտրանք կարելի է օգտագործել բազմակի օգտագործման տոպրակներ, ասել է նա:

«Մենք նպատակ չունենք փակել պլաստիկի արտադրության մի ամբողջ ճյուղ. դա հարյուրավոր գործարաններ են և հազարավոր աշխատատեղեր: Բայց կարևոր է հեռանալ միանգամյա օգտագործումից: Փուլային հրաժարումը հնարավոր է, բայց դժվար է նշել ամբողջական արգելքի կոնկրետ ժամկետ», - կարծում է Արտյոմ Սոկոլովը:

X5 Retail Group-ը աջակցում է ռեսուրսների պատասխանատու օգտագործմանը և արդեն իսկ առաջ է մղում այդ գաղափարն իր հաճախորդների շրջանում:

«Դժվար է խոսել պլաստիկից հրաժարվելու որևէ հատուկ ժամկետի մասին: Եվրոպայում դա մեկ օրում չէ տեղի ունեցել։ Անհրաժեշտ է, մի կողմից, նախապատրաստել մարդկանց գիտակցությունն, իսկ մյուս կողմից` առաջարկել արժանի այլընտրանքներ», ասել են «Իզվեստիային» «Globe» հիպերմարկետների ցանցից:

Վերջին մի քանի տավա ընթացքում ավելի ու ավելի շատ գնորդներ են հետաքրքրվում բնապահպանական խնդիրներով, ասել են են ընկերությունում։ Օրինակ՝ ծրագրի մեկնարկից հինգ ամսվա ընթացքում աղբահանության ֆանդոմատներին ավելի քան 4 հազար կգ պլաստիկ է հանձնվել վերամշակման համար: Ընկերությունը կարծում է, որ դեռ վաղ է խոսել թափոնների տեսակավորված հավաքագրմանն անցնելու ռուսաստանցիների լիակատար պատրաստակամության մասին: