Բավ է պառակտվել
14-11-2018 13:15

Երևանի կենդանաբանական այգում անկել է զեբր․ենթադրվում է կենդանուն թունավորելու դիտավորություն

Երեւանի կենդանաբանական այգու տնօրինությունը հաղորդել է զեբրի անկման մասին, որը նոյեմբերի 6-ին հայտնաբերվել է ոչ նբնական դիրքով պառկած։ Կենդանու տևական անշարժ վիճակը տեղիք է տվել կենդանաբանական այգու աշխատակցին կասկածել հետին վերջույթներից մեկի կոտրվածք։ Սակայն լաբորատոր հետազոտությունների արդյունքում կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի պարունակություն։ Կենդանու բուժման հարցում խորհրդատվություն են տրամադրել տեղացի եւ արտասահմանցի անասնաբուժներ, մասնավորապես՝ Լեհաստանից, Հոլանդիայից, Էստոնիայից, Իրանից, Վրաստանից և Մոսկվայից։ Մասնագետները նախաձեռնել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ “Նոյեմբերի 13-ի առավոտյան գրանցվել է կենդանու անկում։ Կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար նոյեմբերի 10-ին հաղորդում էր տրվել ոստիկանություն”,- ասվել է հաղորդագրությունում։  Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։