Բավ է պառակտվել
30-11-2016 09:49

Հավանայում մեկնարկել է Ֆիդել Կաստրոյի հիշատակին նվիրված միջոցառումը

Հավանայում մեկնարկել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հիշատակին նվիրված միջոցառումը, որն ուղիղ եթերով հեռարձակում է երկրի պետական հեռուստատեսությունը:

Միջոցառումը, որին ներկա է մոտ 1 մլն մարդ, ընթանում է Հեղափոխության հրապարակում` Խոսե Մարտիի հուշարձանի մոտ, որտեղ գտնվում է Կաստրոյի աճյունը:

Գլխավոր հյուրերի թվում են մի շարք երկրների նախագահներ, վարչապետներ ու պաշտոնական պատվիրակություններ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է Կուբայի նախկին առաջնորդ, պետական, քաղաքական գործիչ, հեղափոխական Ֆիդել Կաստրոն: Նրա հուղակավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին: