Բավ է պառակտվել
03-06-2016 08:08

Հուսով եմ` Թուրքիայի արձագանքը չափազանց բուռն չի լինի. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հույս է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցով քվեարկությունը լարվածություն չի առաջացնի Բեռլինի և Անկարայի հարաբերություններում:

«Դա գերմանական Բունդեսթագի անկախ որոշումն է: Թուրքիան սպասելի արձագանք է դրսևորել, և ես հույս ունեմ, որ առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում մեզ կհաջողվի այնպես կառուցել մեր հարաբերությունները, որպեսզի խուսափենք չափազանց բուռն արձագանքից», - ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Նշվում է, որ Շտայնմայերը ներկա պահին այցով գտնվում է Արգենտինայում:

Բունդեսթագի պատգամավորները գրեթե միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը. դեմ է քվեարկել մեկ պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:
Բունդեսթագի որոշումից հետո Թուրքիան ետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին: