Բավ է պառակտվել
25-11-2019 12:05

Հոնկոնգում տեղական ընտրություններում ընդդիմությունը ստացել է տեղերի շուրջ 90 տոկոսը

Շրջանային խորհրդների ընտրությունների արդյունքներով ժողովրդավարական դաշինքի թեկնածուները կարող են ստանալ 452 տեղից 396-ը՝ շուրջ 90 տոկոսը, հայտնել է ռադիո RTHK-ն։

Նախկինում իշխանական դաշինքը վեահսկում էր տեղերի 75 տոկոսը։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 71 տոկոս նախորդ ընտրությունների 47 տոկոսի դիմաց։ Ընդհանուր առմամբ գործել է ավելի քան 600 ընտրատեղամաս, որոնք այցելել է 2,94մլն մարդ։ Ընտրություններին մասնակցել է 1090 թեկնածու;

ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին ասել է, որ անկախ տեղական ընտրությունների արդյունքներից՝ Հոնկոնգը մնում է չինական։ “Հոնկոնգում զարգացմանը և կայունությանը վնասելու կամ խոչընդոտելու ցանկացած փորձ չի պսակվի հոջողությամբ”,- ասել է Վան Ին լրագրողներին Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումից հետո (ցիտումն՝ ըստ “Ինտերֆաքսի”)։

Ընտրություններն անցել են Հոնկոնգում զանգվածային բողոքների ֆոնին։ Մարդիկ փողոց են դուրս եկել իրենց անհամաձայնությունը հայտնելու արտահանձնման օրենքի հետ։ Արդյունքում իշխանություններն օրենքը հետ են կանչել, բայց ցույցերը շարունակվել են։ Ցույցերի մասնակիցները կոչ են արել կատարել ուրիշ պահանջներ։