Բավ է պառակտվել
10-11-2021 10:17

Հոնկոնգում 82մլն դոլարով վաճառվել է Ասիայում ամենաթանկ ապարտամենտը

Ասիայի՝ մակերեսի մեկ միավորի հաշվարկով ամենաթանկ ապարտամենտը վաճառվել է Հոնկոնգում 82 միլիոն դոլարով, չորեքշաբթի օրը հաղորդել է South China Morning Post-ը։

Խոսքը գնում է շքեղ անշարժ գույքի մասին, որը գտնվում է Վիկտորիա Գագաթ կոչվող բլրոտ բարձրավանդակի վրա կառուցված Mount Nicholson նոր բնակելի համալիրում, որտեղ նախընտրում են բնակություն հաստատել միլիարդատերերը։ Բնակարանի յուրաքանչյուր քառակուսի ֆուտը (0,09 քմ)՝ ներառյալ գործարքում ներառված երեք ավտոկայանատեղին, գնորդին արժեցել է 18000 դոլար, ինչը ռեկորդային գին է տարածաշրջանում։

Բացի այդ, նույն ներդրողը, ում անունը չի հաղորդվում, 72 մլն դոլարով ձեռք է բերել ևս մեկ բնակարան նույն համալիրում։

Ըստ ռիելթորների՝ Հոնկոնգում շքեղ անշարժ գույքի պահանջարկը կրկին սկսել է աճել այն բանից հետո, երբ հայտարարվեց դեկտեմբերի կեսերից ոչկարանտինային ճանապարհորդությունների համար մայրցամաքային Չինաստանի հետ ցամաքային սահմանը աստիճանաբար բացելու պլանների մասին, որոնք փակ էին համաճարակի սկզբից:
Այս ամառ նույն բնակելի համալիրում 1,3 մլն դոլարով վաճառվել է ավտոմեքենայի համար նախատեսված աշխարհի ամենաթանկ կայանատեղին։

Հոնկոնգի կոմերցիոն անշարժ գույքի շուկան համարվում է ամենաթանկն աշխարհում։ Ռիելթորները բնակարանների, գրասենյակային և առևտրային տարածքների աստղաբաշխական գները բացատրում են մեծ պահանջարկի պայմաններում շուկայում ազատ հողի և առաջարկների անբավարարությամբ, այդ թվում նաև մայրցամաքային Չինաստանի ներդրողների կողմից: Անցյալ շաբաթ Հոնկոնգի կենտրոնում գտնվող հողատարածքը կառավարության հայտարարած աճուրդում վաճառվեց ռեկորդային գնով՝ 6,5 մլրդ դոլար։