Բավ է պառակտվել
19-03-2020 20:09

Իրանում յուրաքանչյուր 10 րոպե 1 մարդ է մահանում կորոնավիրուսից

Իրանում բժիշկենրը յորաքանչյուր 10 րոպեն մեկ արձանագրում են կորոնավիրուսից մահվան մեկ դեպք։

Այս մասին հայտնել է տեղական IRNA տեղեկատվական գործակալությունը։

Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրան հայտնել է, որ գործակալության տվյալներով՝ ամեն ժամ կորոնավիրուսով վարակվում է 50 մարդ: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր 10 րոպե մահանում է մեկ հիվանդ:

“Վերջին տվյալներով, յուրաքանչյուր տասը րոպեն մեկ մարդ մահանում է: Հաշվի առնելով այս տեղեկատվությունը, ես խորհուրդ եմ տալիս գիտակցված որոշում կայացնել Նովրուզի օրերին (Ամանոր՝ ըստ իրանական օրացույց - խմբ.) գործուղումների և հանդիպումների մասին”, - ասել է պաշտոնյան:

Նա նաև հորդորել է, որ մարդիկ տանը մնան, որպեսզի ապահով լինեն և կանխեն կորոնավիրուսի տարածումը:

Պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Իրանը չի կարող լիովին օգտվել համաշխարհային բժշկական օգնությունից կորոնավիրուսը հաղթահարելու, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումներ և դեղամիջոցներ ձեռք բերելու համար:

Ներկայումս Իրանում կորոնավիրուսից վարակվել է ավելի քան 17 հազար մարդ, նրանցից 1135-ը մահացել է: