Բավ է պառակտվել
27-11-2020 23:48

Իրանում սպանվել է առաջատար միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն (տեսանյութ)



Իրանում ահաբեկչության հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեն։ Այս մասին հայտնել է Իրանի ՊՆ հասարակության հետ կապերի բաժինը։

«Այսօր ահաբեկիչները հարձակվել են պաշտպանության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեի վրա»,- ասվում է հաղորդագրությունում։

«Ահաբեկիչների հետ նրա անվտանգության ծառայության աշխատակիցների բախման արդյունքում Մոհսեն Ֆահրիզադեն ստացել է լուրջ վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց», նշվում է հաղորդագրությունում։

«Բժիշկներին, ցավոք, չի հաջողվել փրկել նրա կյանքը, և մի քանի րոպե առաջ նա մահացել է»,- հայտնել են պաշտպանության նախարարությունից։

Իրանական կողմը նրան հայտարարել է նահատակ և նրա սպանության մեջ մեղադրել սիոնիստներին։ Բաքերին արդեն սպառնում է շատ կոշտ վրեժով։