Բավ է պառակտվել
31-07-2022 21:00

Իրանում ջրհեղեղի զոհ է դարձել 69 մարդ, այդ թվում՝ օտարերկրացիներ

Իրանում մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 69 մարդ է մահացել այնածավալ հեղեղումների հետևանքով։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է հանրապետության Արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավարի տեղակալ Նեջադ Ջահանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վերջին տվյալները վկայում են երկրի տարբեր շրջաններում 69 մարդու մահվան մասին»,- մեջբերում է նրա խոսքերը ISNA գործակալությունը։ Ջահանիի խոսքով՝ մահացածներից վեցն Իրաքի քաղաքացիներ են։ «Եվս 45 մարդ համարվում է անհետ կորած»,- հավելել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր 61 մարդու մահվան մասին։

Աղետից տուժել են Իրանի 31 նահանգներից 24-ը, հատկապես՝ Բախտիարիան, Սպահանը, Յեզդը, Լուրեստանը, Մազանդերանը, Թեհրանն ու Չեխարմեհալը:
Օդերեւութաբանները հորդորում են մինչեւ օգոստոսի 1-ը զերծ մնալ լեռներում արշավներից եւ գետափերն զբոսանքներից։