Բավ է պառակտվել
11-01-2019 16:05

Իսպանիայում ձերբակալվել է հայկական խոշոր հանցավոր խումբ

Իսպանիայի ոստիկանությունը Եվրոպոլի աջակցությամբ ձերբակալալ է հայկական խոշոր հանցավոր խումբ՝ թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով։

Եվրոպոլի հաղորդագրության համաձայն, կալանավորվել է 83 մարդ, այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ խաղացող, որոնցից մեկը մասնակցել ԱՄՆ վերջին բաց մրցաշարին։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ թենիսիստներին, որպեսզի վերջիններս երաշխավորեն ցանկալի արդյունքները, ապա, օգտագործելով հազարավոր քաղաքացիների անձնական տվյալները՝ խաղադրույքներ են կատարել այդ խաղերում, վաստակելով հսկայական գումարներ։

Իրավապահները դեռևս չեն հաղորդել հանցվոր խմբի անդամների և նրանց հետ համագործալցող թենիսիստների անունները։ Նրանք չեն հայտնել նաև, արդյոք կալանավորված հայերը Հայաստանի քաղաքացիներ են, թե՝ այլ երկրների։

Նախօրեին իսպանական ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է ձեռնարկել, որի ժամանակ կատարել է 11 խուզարկություն Իսպանիայի 9 տարբեր նահանգներում։ Ընդհանուր առմամբ, առգրավվել է 137 հազար եվրո, զենք, տասնյակ համակարգիչներ, հինգ շքեղ ավտոմեքենա, ոսկյա զարդեր և շքեղության այլ պարագաներ: Սառեցվել է 42 բանկային քարտ և հաշիվ: 83 կասկածյալներից 15-ի նկատմամբ դատարանն արդեն կալանավորման որոշում է կայացրել, նրանք մեղադրվել են մի շարք հոդվածներով, այդ թվում` փողերի լվացման և զենք պահելու համար: 68-ի մասով քննություն է ընթանում:
«Այս պահին մեր ունեցած փաստերը վկայում են, որ հանցախումբը սկսել է գործել 2017 թվականի փետրվարից։ Այս ընթացքում, մեր հաշվարկներով, նրանք միլիոնավոր եվրոների շահույթ են ստացել ապօրինի ճանապարհով», - ասվել է Իսպանիայի ոստիկանության հայտարարության մեջ: