Բավ է պառակտվել
13-09-2020 11:31

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով հայտարարվել է արտակարգ իրավիճակ, կան զոհեր (Լուսանկարներ)

Անտառային հրդեհների պատճառով Կալիֆոռնիայում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Հրդեհը տարածվել է 39 տեղանք, որոնցից ամենամեծը Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում է՝ 1400 հա մակերեսով: Աղետի պատճառ են դարձել անոմալ շոգն ու կայծակները։

Ամենամեծ հրդեհը մոլեգնում է Նապայի տարածքում՝ շուրջ 13 հազար հա: Բերիեսայի ջրամբարի մոտակայքում հրդեհվել է մի քանի տուն:

Օգոստոսի 17-ին Կալիֆոռնիայի “Մահվան հովիտ” ազգային պարկում գրանցվել է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը՝ 54,4 աստիճան C: Անապատում այս բարձր ջերմաստիճանը հանգեցնում է կրակի պտտահողմերի առաջացմանը, որոնք հանգեցնում են հրդեհների:

Որոշակի տարածքներում, օրինակ՝ Բալս-Կանյոնում կամ Ալամիդա քաղաքում պարտադիր տարհանում է իրականացվում։

Ամենաշատ զոհեր եղել են Կալիֆոռնիա նահանգում, որտեղ հրդեհներից զոհվել է 19 մարդ: Եվս ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել է այս շաբաթ Օրեգոն նահանգում: