Բավ է պառակտվել
08-11-2018 22:29

Չինաստանում տղամարդն զարթնել է 12 տարվա թմբիրից հետո

Չինաստանի բնակիչ Վան Շուբաոն զարթնել է 12-ամյա թմբիրից (կոմա) հետո: Ինչպես հայտնում է “Daily Mirror” թերթն, այս բոլոր տարիներին, նրան խնամել է ծեր մայրը՝ Վեյ Մինյինը, ով ստիպված պարտք է վերցնել համապատասխան խնամք ապահովելու համար:

“Վան Շուբաոն կոմայի մեջ է ընկել 2006 թվականին, ավտովթարի հետևանքով։ Այն ժամանակ նա 36 տարեկան էր”, - գրել է թերթը։

Նրա մայրը՝ Վեյ Մինյինը, ով այժմ 73 տարեկան է, ծախսել է իր բոլոր խնայողությունները որդուն խնամելու համար։ Նա պատմել է չինական ԶԼՄ-ներին, որ մեկ ամիս սոված է մնացել։ Բժշկական հաշիվների պատճառով նա շուրջ 17 հազար դոլար պարտք ունի։ Ընտանիքի հայրը մահացել է ողբերգությունից շատ առաջ:

Վեյ Մինյինը տղայի անկողնու մոտ է եղել, երբ նա արթնացել է: Նա դեռ չի խոսում, բայց կարող է ժպտալ: Վեյ Մինյինը հույս է հայտնել, որ իր որդին կարող է լիովին ապաքինվել: “Ես երբեք չեմ հանձնվի”, - ասել է նա: