Բավ է պառակտվել
27-11-2022 18:44

Բողոքի ակցիաներ Չինաստանում COVID-19 սահմանափակումների դեմ

Կիրակի գիշերը Չինաստանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր ընդդեմ Չինաստանի իշխանությունների հակահամաճարակայինծ սահմանափակումների, հայտնում է Associated Press-ը։

Մասնավորապես, Շանհայում կեսգիշերին մոտ 300 մարդ է հավաքվել բողոքի ցույցի։ Ոստիկանները ամբոխը ցրելու համար օգտագործել են գազի բալոններ։

Միաժամանակ AP-ն նշում է, որ բազմաթիվ ցույցերի մասին տեղեկությունները չի հաջողվում հաստատել, իսկ բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններն արագորեն ջնջվում են սոցիալական ցանցերից։

Նախօրեին Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի (XUAR/ՍՈՒԻՇ) իշխանությունները չեղարկել են լոքդաունը Ուրումչի քաղաքի որոշ շրջաններում: Այս որոշմանը նախորդել են քաղաքացիների ցույցերը ընդդեմ մեկուսացման, որը ՍՈՒԻՇ-ի շատ բնակիչների համար շարունակվում է օգոստոսից։ Միևնույն ժամանակ, կիրակի օրը բժիշկները հայտարարել են ինքնավար շրջանում COVID-19-ի մոտ 1000 նոր դեպքի հայտնաբերման մասին, որոնցից 114-ը՝ Ուրումչիում։

Չինաստանը «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն է վարում COVID-19-ի նկատմամբ. Սա նշանակում է, որ վիրուսի տարածումը սահմանափակելու համար ձեռնարկվում են այնպիսի միջոցներ, ինչպիսիք են լոքդաունները և պարտադիր կարանտինը վարակված մարդկանց հետ շփում ունեցածների համար։ Միևնույն ժամանակ, նոյեմբերի սկզբին երկրի իշխանությունները հայտարարեցին միջոցառումների որոշակի թուլացման, մասնավորապես՝ երկիր ժամանողների ինքնամեկուսացման ժամանակահատվածի կրճատման մասին։

COVID-19-ի դեպքերի թվի նոր աճի ֆոնին Չինաստանի մի շարք նահանգների իշխանությունները խստացրել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները։ Պեկինում չեն աշխատում դպրոցները, մայրաքաղաք մուտք գործելու համար պետք է ներկայացնել մինչև 28 ժամ առաջ արված բացասական ՊՇՌ թեստ։