Լիբանանի՝ Սիրիայի սահմանին մոտ գտնվող Քաա գյուղում մահապարտ ահաբեկիչները պայթյուն են իրականացրել, ինչի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 19 մարդ: Վիրավորների թվում կան 3 լիբանանցի զինծառայողներ: Գյուղապետը հայտնել է, որ բոլոր զոհերը քաղաքացիական անձիք են: Սկզբում հաղորդվում էր, որ մահապարտ ահաբեկիչները երկուսն են եղել, սակայն այժմ նշվում է, որ ահաբեկիչները երկուսից ավելին են եղել: Նրանց ճշգրիտ թիվը չի հաղորդվում:
Բավ է պառակտվել