Բավ է պառակտվել
09-01-2021 12:12

Լոնդոնում արտակարգ իրավիճակ է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

Լոնդոնի քաղաքպետ Սադիկ Խանը քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարել կորոնավիրուսի համաճարակի պայմանավորված հիվանդանոցների գերբեռնվածության պատճառով։

“Լոնդոնի յուրաքանչյուր երեսուներորդ բնակիչը այժմ հիվանդ է COVID_19-ով։ Անհապաղ միջոցառումենր չձեռնարկելու դեպքում մեր առողջապահության ծառայությունը կարող է “գերտաքանալ”, և ավելի շատ մարդ կմահանա”,- գրել է թվիթերում։

Խանը հավելել է, որ “լոնդոնցիները շարունակում են մեծ զոհեր տալ”, բայց նա “աղաչում է” նրանց մնալ տանը և դուրս չգալ առանց ծայրահեղ անհրաժեշտության։

Արտակարգ իրավիճակ կամ «խոշոր միջադեպ» հայտարարելը նշանակում է լուրջ հետևանքներ ունեցող , այդ թվում `մարդու կյանքին սպառնացող իրավիճակի առկայություն, և պահանջում է հատուկ գործողություններ արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից:

Լոնդոնի քաղաքապետարանն էլ իր հերթին հատուկ հայտարարություն է տարածել:

«Քաղաքապետը վարչապետին նամակ է գրել, որով քաղաքապետարանի և Լոնդոնի շրջանի ավագանու ղեկավարների անունից խնդրում է ավելացնել ֆինանսական աջակցությունը լոնդոնցիներին, ովքեր պետք է ինքնամեկուսանան և չեն կարող աշխատել, ամեն օր տրամադրել պատվաստումների վերաբերյալ տեղեկատվություն, փակել կրոնական հաստատությունները և պարտադրել դիմակ կրել դրսում, այդ թվում՝սուպերմարկետների հերթերում և այլ վայրերում, որտեղ կարող է մարդկանց բազմություն լինել », - ասվում է փաստաթղթում:

Նախորդ օրը Բրիտանիան գրանցել էր կորոնավիրուսից մահացությունների ամենամեծ քանակը ապրիլի 21-ից ի վեր ՝ 1162 մարդ: Վարակվել է 52 618 մարդ:
Այս շաբաթվանից Անգլիայում ներդրվեց արդեն երրորդ անըմդմեջ ազգային լոքդաուն: Կարանտինը գործում է նաև Շոտլանդիայում: