Բավ է պառակտվել
07-06-2017 12:11

Իրանում Իմամ Խոմեյնիի դամբարանում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ

Կրակոցներ են հնչել Թեհրանի մոտակայքում գտնվող, Իրանի հիմնադիր Իմամ Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնիի դամբարանում:
Հայտնի է նաև, որ հարձակումը գործած անձանցից մեկը դամբարանի շենքում պայթյուն է իրականացրել:
«Tasnim» գործակալության տվյալներով, արևմտյան մուտքից դամբարան են ներխուժել մի քանի զինված անձինք, և անկանոն կրակ բացել: Դրանից հետո նրանցից մեկը պայթուցիկ սարք է գործի դրել: Երկրորդ ահաբեկիչը սպանվել է անվտանգության աշխատակիցների կողմից: Բերման է ենթարկվել նաև հարձակմանը մասնակցած կին: «Mehr» գործակալությունը հայտնել է, որ դամբարանի մոտակայքում պայթուցիկ սարք է վնասազերծվել:
Նախնական տվյալներով, այդ միջադեպի արդյունքում մեկ մարդ զոհվել է, հինգ հոգի վիրավորումներ են ստացել: Անվտանգության նկատառումներից ելնելով մետրոյի մոտակա կայարանը ժամանակավորապես փակ է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորս զինված անձ կրակ են բացել Իրանի խորհրդարանի շենքում: