Բավ է պառակտվել
25-06-2021 13:38

Մայամիում փլուզվել է 130-բնակարանոց բնակելի շենք: Անհետ կորել է շուրջ 100 մարդ (լուսանկարներ)

Հինգշաբթի գիշերը Մայամիի մոտ, ծովափնյա Սերֆսայդում 130 բնակարանից բաղկացած բնակելի աշտարակը փլվել է: Ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան 100 մարդ անհետ կորած է, փլուզման արդյունքում զոհվել է մեկ մարդ:

Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, 35 մարդ փրկվել է, աղետից հետո հաջողվել է հայտնաբերել է 53 բնակչի:

«Բոլորս արթնացանք վաղ առավոտյան և տեսանք ողբերգական տեսարան: Մենք դեռ հույս ունենք հայտնաբերել մնացած ողջ մնացածներին», - ասել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսն, ով հինգշաբթի կեսօրին այցելել է աղետի վայր: Միջադեպի հետաքննությունը վերահսկողության տակ է վերցրել Մայամի-Դեյդ շրջանի ոստիկանությունը:

Հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ հաջողվել է փրկել 35 մարդու, այդ թվում` երկուսին փլատակների տակից, երբ արձագանքման խմբերը հատուկ սովորեցրած շներ ու անօդաչու թռչող սարքեր են օգտագործել փրկվածներին որոնելու համար: Պարագվայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ անհետ կորածների թվում են երկրի վեց քաղաքացի, այդ թվում՝ Պարագվայի առաջին տիկնոջ քույրն ամուսնու և երեք երեխայի հետ:

Բազմահարկ շենում կար ավելի քան 130 բնակելի տարածք, որոնցից շուրջ 80-ը զբաղված էին: Շենքը կառուցվել է 1981 թ.-ին, վերջերս իրականացվել են տարբեր ստուգումներ` կապված վերաատեստացիայի գործընթացի և մոտակայքում 88 Park կոչվող շենքի կառուցման հետ, հայտնել է Սերֆսայդի կոմիսար Չարլզ Քեսլը: Նրա խոսքով, շենքում խնդիրներ չկային, որոնք «կարող էին որևէ աղետի հանգեցնել», չնայած առկա էին թերություններ, որոնք կապված էին ստորգետնյա ավտոկայանատեղիի հետ, և «աննշան ճաքեր, որոնք պարզապես փակվել էին»:

Սերֆսայդի քաղաքապետ Չարլզ Բուրկետն ասել է, որ շինարարական աշխատանքներ էին ընթանում Champlain Towers South- ի տանիքում, բայց չկա որևէ որևէ նշան, որ այդ աշխատանքներն են փլուզման պատճառ դարձել։ «Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ: Շենքերն հենց այնպես չեն ընկնում », - ասել է քաղաքապետռը լրագրողներին: Նրա խոսքով, փլուզվել է շենքի՝ դեպի լողափ նայող պատշգամբապատ հատվածը, և, ըստ ամենայնի, հարկերը հաջորդաբար փլուզվել են։

Շենքի բնակիչ Բարի Քոենին և նրա կնոջը փրկել են փլատակների տակից: Քոենը՝ Սերֆսայդի նախկին փոխքաղաքապետ դեպքի վայրում ասել է լրագրողներին, որ սկզբում «կարծես ամպրոպի կամ որոտի ձայն լիներ», որը 15-30 վայրկյանի ընթացքում գնալով ուժեղանում էր։ Քոենը հաստատել է, որ տան տանիքում ավելի քան մեկ ամիս շինարարական աշխատանքներն են ընթանում։