Բավ է պառակտվել
22-11-2016 15:48

Մոսկվայում հնագետները գանձ են հայտնաբերել

Մոսկվայում հնագետները 196 արճճե ապրանքային պլոմբերի թաքստոց են հայտնաբերել, հայտնում է Մոսկվայի քաղաքապետարանը: Գանձը հայտնաբերել են ՌԴ մայրաքաղաքի Սոֆյայի ափամերձ շրջանում։ Ենթադրաբար պլոմբերը պատկանում են 1812 թվականի Հայրենական պատերազմի շրջանին։

Դրանց ընդհանուր քաշը 2 կգ է։ Գիտնականների կարծիքով՝ արդեն օգտագործած պլոմբերը կարող էին հավաքել դրանցից փամփուշտ ստանալու նպատակով։ Դրանց մի կողմում Ռուսական կայսրության զինանշանն է, իսկ մյուս կողմում՝ տարբեր նշաններ եւ կրճատված գրություններ։