Բա՛վ է պառակտվել
18-03-2019 13:52

Նյու-Յորքում սպանվել է Գամբինո կլանի պարագլուխ Ֆրենկ Կալին (ֆոտո)

Իրավապահ մարմինների ծառայողները շաբաթ օրը ամերիկյան Նյու-Ջերսի նահանգում կալանավորել են Գամբինո քրեական կլանի պարագլխի սպանության մեջ կասկածյալին։ Այս մասին մամլո ասուլիսում տեղեկացրել են Նյու-Յորքի ոստիկանության աշխատակիցները։

24-ամյա կասկածյալ Էնտոնի Կոմելոն ձերբակալվել է Նյու-Յորքի հարևան Նյու-Ջերսի նահամգում․ինչպես սպասվում է՝ ավելի ուշ երիտասարդին կհանձնեն Նյու-Յորքի իշխանություններին։

Carlo Gambino, Francesco Cali, John J. Gotti

Այսպես կոչված Գամբինո ընտանիքն ԱՄՆ խոշորագույն մեգապոլիսի ամենազդեցիկ քրեական խմբովորումներից մեկն է։ Նրա հետ կապված մարդիկ մեղադրվել են փողերի լվացման, դրանաշորթության, անօրինական խաղային բիզնեսի, թմրանյութերի տարածման և շատ այլ հանցագործությունների մեջ։

Ֆրանչեսկո Կալին համետորեն էր “պահում անունը”․հին դպրոց։ Գամբինո ընտանիքի ենթադրյալ պարագլուխը բացարձակ նման չէր Ջոն․Ջ․ Գոտիին՝ փառահեղ “խենթ Դոնին”, ով ղեկավարում էր այդ կազմակերպությունը, երբ պարոն Կալին դեռևս երիտասարդ էր։

Նա (Կալին՝ խմբ) իրեն զուսպ էր պահում ոչ միայն գործարքների ժամանակ, այլև իր՝ Սթեյթեն-Այլենդ շրջանում, սակայն դա չօգեց նրան խուսափել այն ճակատագրից, որին արժանացել էին իր նախորդներից շատերը։ Չորեքշաբթի երեկոյան, սպանվելով իր աղյուսակերտ տան մոտ՝ նա հանդիպեց իր արյունոտ ճակատագրին։ Այս հանդուգն սպանությունը հիշեցրել է վերջին տասնամյակների զանգվածային պատերազմների մասին:

Վերջին տարիներին 53-ամյա պարոն Կալին փոփոխություններ էր մտցրել Գամբինո կլանի ղեկավարության մեջ։ Պարագլուխը, ցանկանալով խուսափել ուշադրությունից, կողմնակից էր դեմառդեմ, առանց հեռախոսների փակ հանդիպումների։ Դրա հետ մեկտեղ, միաժամանակ թռչելով Ատլանտյան օվկիանոսի վրայով, նրանք գաղտնալսում էին հետևակայինների սիցիլական ցանցերը՝ թմրանյութերի տեղափոխման նպատակով։

“Նա Ջոն Գոտիի լրիվ հակապատկերն էր -, ասել է Գամբինոյի գործի քննությամբ զբաղվող և անվտանգության նկատառումներից ելնելով անանուն հանդես եկող իրավահ մարմինների աշխատակիցներից մեկը,- նա հիմնականում ուրվական էր”։

Կարճ ասած, նա “կերակրողն էր”, ով ղեկավարում էր, օգտագործելով իր թարմ գաղափարներն ու էներգիան, այսպիսով արժանանալով թակարդներից և իրավապահ մարմինների գաղտնալսումներից հաջողությամբ խուսափող՝ Գամբինո ընտանիքի հարստությունը ճարպկորեն բաշխողի հեղինակությանը։

Սակայն, ըստ քննիչների, զգուշավորության այդ բնազդներից ոչ մեկը չփրկեց նրան չորեքշաբթի երեկոյան։ “Արդյո՞ք նրա սպանությունը իշխանության համար տասնյամկների պայքար էր Գամբինո ընտանիքում, թե դա արտաքին հարձակում էր կամ այլ բան”․վաղ է խոսել հանցագործության շարժառիթների մասին, ասել են քննիչները:

Երեկոյան ժամը 9-ի սահմաններում պարոն Կալիի՝ Սթեյթեն-Այլենդի Թոդթ-Հիլ շրջանում գտնվող տան մոտ կապույտ գույնի պիկապ ավտոմեքենան բախվել է նրա ավտոմեքենային, որից հետո, ըստ ոստիկանների՝ պարոն Կալին դուրս է եկել իր տնից։ Կայացել է կարճ խոսակցություն նախքան վարորդը կրակ է բացել ատրճանակից՝ 12 կրակոց - “պաու-պաու-պաու-պաու”- ասել է հարևաններից մեկը չորեքշաբթի երեկոյան։ Պարոն Կալիին դիպել է առնվազն վեց փամփուշտ։ Մահացու վիրավորված՝ նա սողալով թաքնվել է իր մեքենայի հետևում։

Հինգշաբթի պարզ չէր արդյո՞ք վարորդը, որին նկարագրել էին որպես “25-40 տարեկան”, մտածված է հարվածել Կալիի ավտոմեքենային, վերջինիս տնից հանելու նպատակով, թե այդ երկուսը ճանաչում էին միմյանց։

Արյունոտ հարձակումը, որոշկի առումով, տարբերվում է նախորդ սպանություններից։ Նախկինում մաֆիայի վարձու մարդասպաններն անթույլատրելի էին համարում սպանել մրցակցին նրա տան մոտ, ընտանիքի կողքին։ Նախկին ժամանակաշրջանում անսովոր էր նաև, որ բարձրաստիճան գանգստերին սպաներ ոչ թե վարձկանների խումբ այլ մեկ վարձկան։