Բավ է պառակտվել
26-06-2019 11:42

ՄԱԿ-ում զգուշացրել են “կլիմայական ապարտեիդի” մասին

Կլիմայի փոփոխությունը սպառնում է ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին, ասել է ծայրահեղ աղքատության և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆիլիպ Օլսթոնը։ Անգամ ամենաքիչ հավանական սցենարի դեպքում, երբ 2010թ․մոլորակի ջերմաստիճանը բարձրանա 1,5°C, մոլորակի շատ տարածաշրջաններում բնակրությունը կբախվի սննդամթերքի սակավության, եկամուտների կորստի և առողջության վատթարացման խնդիրների հետ, կարծում է նա։

“Շատերը ստիպված կլինեն ընտրություն կատարել սովի և միգրացիայի միջև”,-ընդգծել է Օլսթոնը։

“Ամենամեծ վնասները կկրեն մոլորակի աղքատ տարածաշրջանները։ Բացի այդ, արդեն 2030 թվականին կլիմայական փոփոխությունների հետևանքով աղքատության նվազագույն շեմից այն կողմ կարող է հայտնվել 120 մլն․մարդ՝ ի հավելում նրանց, ովքեր արդեն այսօր չունեն բավարար եկամուտ”,- ասել է զեկուցողը։

“Աղքատության մեջ ապրող մարդիկ պատասխանատու են արտանետումների միայն փոքր մասի համար, սակայն կլիմայի փոփոխության պատճառով հիմնական բեռը կընկնի նրանց ուերին։ Նրանք ունեն նաև իրենց պաշտպանելու նվազագույն հնարավորությունները։ Մեզ սպառնում է “կլիմայական ապարտեիդի” հետ բախվելու վտանգը, երբ հարուստները կարող են վճարել գերտաքացումից, ցրտից և հակամարտություններից խուսափելու համար, իսկ մնացած ամբողջ աշխարհը տառապանքների կենթարկվի”,-ասել է փորձագետը։

Ըստ Blueclaw մարքեթինգային գործակալության գնահատականների, կլիմայի փոփոխությունը մարդկության բնաջնջման հնարավոր հիմնական պատճառներից մեկն է: 2000 տարի անց մոլորակի վրա ջերմաստիճանը կարող է բարձրանալ 44 աստիճանով (պայմանով, որ դրա աճի տեմպը պահպանվի ընթացիկ մակարդակում): Դա կհանգեցնի ծովի մակարդակի բարձրացման, իսկ ցամաքը կհեղեղվի։