Բավ է պառակտվել
23-04-2021 11:07

ՄԱԿ-ում հայտնել են, ով պետք է որոշի Հայող ցեղասպանության փաստը

Ըստ ՄԱԿ-ի դիրքորոշման՝ հայերի ցեղասպանության փաստը պետք է որոշի համապատասխան դատական ատյանն։ Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, մեկնաբանելով ԱՄՆ մտադրությունը պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը։

«ՄԱԿ-ի դիրքորոշումն է, որ ցեղասպանության փաստը պետք է որոշի համապատասխան դատական ատյանն»,- ասել է նա։

Դյուժարիկը նշել է, որ չի մեկնաբանի և գնահատի 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում կատարվածը, քանի որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել մինչև համաշխարհային կազմակերպության ստեղծումը։

The Wall Street Journal-ի տեղեկություններով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհայտարարի ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ որոշումը շաբաթ, ապրիլի 24-ին՝ Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Պարբերականի աղբյուրներն ընդգծում են, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, և Բայդենը կարող է սահմանափակվել ֆորմալ հայտարարությամբ։

Հայոց ցեղասպանության մասին

1915 թվականի Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միջազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։