Բավ է պառակտվել
02-12-2021 11:23

ՄԱԿ-ն ասել է, որ աշխարհում շուրջ 45մլն մարդ կարող է սովի մատնվել

Ավելի քան 45 մլն մարդ 43 երկրից կարող են բախվել սովի խնդրին: Այդ մասին ասված Է հինգշաբթի օրը տարածված ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության՝ 2022 թվականի Գլոբալ հումանիտար տեսության մեջ։

«Ծայրահեղ աղքատությունը կրկին աճում է:…Սովը սոսկալի հեռանկար է մնում 45 մլն մարդու համար 43 երկրից»,- ասվում է փաստաթղթում:

Նշվում է, որ աշխարհի առավել կարիքավոր բնակչությանն օգնություն տրամադրելու համար 41 մլրդ դոլար կպահանջվի: «Ընդհանուր առմամբ, 274 մլն մարդ աշխարհում 2022 թվականին կբախվի անհապաղ օգնության և պաշտպանության անհրաժեշտությանը, ինչը 17 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա տեսության տվյալն, ասվում է փաստաթղթում։- Սպասվում Է, որ կպահանջվի 41 միլիոն դոլար առավել կարիքավոր 173 միլիոն մարդու օգնության տրամադրման և պաշտպանության համար»:

հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտինա Գրիֆիթսի խոսքով՝ կլիմայական փոփոխություններով պայմանավորված ճգնաժամն առաջին հերթին և առավել շատ հարվածում է բնակչության ամենախոցելի խմբերին: Գրիֆիթսը նշել է, որ անկայունությունը խորանում է աշխարհի տարբեր մասերում՝ մատնանշելով Աֆղանստանը, Մյանմարը և Եթովպիան: «Համավարակը տակավին չի ավարտվել, աղքատ երկրները զրկված են պատվաստանյութերից»,- հավելել Է նա:

Տեսության մեջ ուշադրություն Է հրավիրվում այն հանգամանքին, որ աշխարհի բնակչության ավելի քան 1 տոկոսը հայտնվել Է տեղանհանված վիճակում:

2022 թվականի գլոբալ տեսությունը ներառում Է արձագաքման 37ծրագիր 63 երկրի՝ մասնավորապես, Աֆղանստանի, Հայիթիի, Եմենի, Իրաքի, Կոլումբիայի, Լիբիայի, Մալի, Մյանմայի և Ուկրաինայի համար

Նորությունում փոփոխություն է արվել (Մոսկվայի ժամանակով 08:55-ին)՝ երրորդ պարբերությունում ճշտվել է գումարի չափը և առավել կարիքավորնե մարդկանց թիվը, ճիշտ է համապատասխանաբար՝ 41 մլրդ դոլար և 183 մլն մարդ։