Բավ է պառակտվել
04-09-2018 10:13

“Ոռոգման նպատակներով” կամ ու՞ր է հոսում Սևանի ջուրը․ հեղինակային հոդված

Անցյալ շաբաթ Հայաստանի ազգային ժողովի նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ուղղումներ մտցվեցին “Սևանա լճի մասին” օրենքի նախագծում, համաձայն որոնց՝ բացի օրենքով սահմանված 170մլն․խ․մ․նախատեսվում է լրացուցիչ 40մլն խ․մ․ ջրառ։ Այն մասին, թե ու՞մ է դա ձեռնտու և ռիսկի ինչպիսի՞ գործոններ կարող են առաջանալ այս որոշման արդյունքում Gisher.news-ին տրված իր բացառիկ հարցազրույցում պատմում է S.O.S Սևան նախաձեռնող խմբի անդամ, “Էկոլուր” հասարակական կազմակերպույթան տնօրեն Ինգա Զարաֆյանը։

Gisher.news․ Ինգա, որոշումն արդեն կայացված է, որո՞նք են ձեր հետագա քայլերը

Ինգա Զարաֆյան․ S.O.S Սևան նախաձեռնությունը կառավարությանն ուղղված առաջարկներով նամակ է պատրաստել, որի մեջ մենք վերլուծել ենք, թե որքանով էր համոզիչ ջրային տնտեսության կոմիտեի՝ լրացուցիչ ջրառի անհրաժեշտության առաջարկը թե՛ Սևանա լճի հետ կապված ռիսկերի և թե՛ Արարատյան դաշտավայրի լրացուցիչ ոռոգման անհրաժեշտության տեսակետից։ S.O.S Սևան նախաձեռնության աշխատանքային խումբն այցելել է արարատյան շրջանի 8 գյուղ, որոնք տեղակայված են Սևանի ջրերի հաշվին սնուցվող ջրանցքների երկայնքով, ինչպես նաև Սևանի ափամերձ գյուղեր, որոնց բնակիչների հիմնական եկամուտները գոյանում են զբոսաշրջիկների հաշվին։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ Արարտյան դաշտավայրի բնակիչներին անբավարար քանակով ջրի ապահովման և լրացուցիչ ջրառի ամենամեծ ռիսկը կապված չէ ոռոգման խնդրի հետ, պատճառը շատ բարդ համակարգում գործող կոռուպցիոն ռիսկերն են։

G. Ն․ Ի՞նչ կոռուպցիոն ռիսկերի և համակարգերի մասին է խոսքը

Ի․Զ․Նախ, մեր կողմից ուսումնասիրված կոռուպցիոն ռիսկերը, որոնց մասին մենք ցանկանում ենք տեղեկացնել կառավարությանը, կապված են էներգետիկ համակարգի հետ։ Առաջին շահագրգիռ կողմը Սևան-Հրզդան էներգետիկ կասկադն է։ Օրենքի համաձայն չի թույլատրվում Սևանի ջուրն օգտագործել էներգետիկ կարիքների համար՝ բացի ոռոգման ժամանակաշրջանի։ Այսինքն, այդ կասկադով ջուրն անցնում է միայն այն ժամանակ, երբ օգտագործվում է ոռոգման համար։ Օրենքի ընդունումից հետո, երբ Սևանի ջրի նման մեծ պահանջ չկար, մենք տեսնում էինք, որ ջրի բացթողումների ծավալը փոքր է և կազմում է 130-140 մլն․։ Այն բանից հետո, երբ ընկերությունն անցավ լոբինգի մեծ հնարավորություն ունեցող մարդկանց ձեռքը՝ ջրի բացթողումների ծավալները սկսեցին աճել, և միայն նախորդ տարի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն անկեղծ արտահայտվեց, որ մենք պետք է մեծացնենք ջրառն էներգետիկ նպատակներով։ Փաստորեն, նա անկեղծ ասեց, որ այդ բացթողումների հաշվին էինք մենք մեծ քանակով էներգիա արտադրում։ Ուզում եմ նկատել, որ նրա, դեռևս չհաստաված առաջարկը էներգետիկայի նախարարությանը՝, ուղղել էլեկտրաէներգիայի այդ գերարտադրությունից ստացված գումարները ներդրումային ծրագրեր, որոնք հետագայում կփոխանցվեն պետ․ բյուջե։ 
Երկրորդ կոռուպցիոն ռիսկ․ վերջին 15 տարիների ընթացքում Սևանի ափին՝ լճափին շատ մոտ, բազնաթիվ օբյեկտներ են հայտնվել։ Մենք գիտենք, որ օրինակ ջրի մակարդակի բարձրացման արդյունքում հեղեղվել է “Լավանդա սիթիի” տարածքը, շատ այլ օբյելտներ նույնպես գտնվում են ռիսկային գոտում։ Դրանց սեփականատերերը մարդիկ էին, որոնք ճնշում գործադրելու իշխանություն և հնարավութրույուն ունեին, և իրենց շահերի լոբինգի արդյունքը մենք տեսնում ենք այսօր․Սևանի մակարդակը վերջին ժամանակահատվածում շատ քիչ է բարձրանում։ Բոլոր հայտարարություններն այն մասին, որ մենք բարձրացնում ենք լճի ջրի մակարդակը, ճշգրիտ չեն, , հայտնի չէ, թե որքանով են բարձրացրել, որքանով՝ իջեցրել։ Այս բոլոր տատանումները մեծապես ազդում են լճի վիճակի վրա։ Սակայն ոչ ոք դա հաշվի չի առնում։ Հիմնավորվում է, թե անհրաժեշտ է պահպանել ենթակառուցվածները, սակայն այս ամենի հետևում մենք տեսնում ենք միայն այդ տների սեփականատերերի շահերը։
Երրորդ կոռուպցիոն ռիսկ․ այն մենք տեսնում ենք Արարատյան դաշտավայրում ջրակառավարման մեջ։ Բանն այն է, որ խորքային հորերից ձկնաբուծական տնտեսությունների ջրօգտագործողների ստացված ջրի քանակը գերազանցել է թույլատրելի այն ծավալը, որը կարող է վերականգնվել արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի հաշվին, ասել է, թե՝ նրանք անցել են արգելված ջրային շերտերը։ Այս թույլտվությունները տրվել էին ձկնաբուծության զարգացման ժամանակաշրջանում նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և ջրօգտագործման թույլատվություններ տրամադրող բաժնի ղեկավար Վլադիմիր Նարիմանյանի ստորագրություններով։ Այդ ձկնաբուծական տնտեսություններից ոչ մեկը չի ստացել և չի անցել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձքաքննություն․ միգուցե դա օրենքի անկատարելիության արդյունք է, սակայն նման հսկայական մասշտաբների պարագայում, հաշվի առնելով զբաղեցրած տարածքների մակերեսն ու այդ ծավալի ջրային ռեսուրսների օգտագործումը, բնապահպանության նախարարությունը՝ թույլտվություններ տրամադրելու փոխարեն պետք է առնվազն պարտադրեր նրանց անցնել այդ գործընթացը, որպեսզի հետագայում հնարավոր լիներ հասկանալ, արդյո՞ք համապատասխանում են տեխնիկական հիմնավորումներին, իրականում քանի՞ խորքային հոր ունեն, բայց այս ամենը չի արվել։ Ջրօգտագործման թույտվությունը տրվում է, սակայն բացակայում է ամենակարևոր հանգամանքը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը գնահատող փորձաքննությունը, չի արվել և ոչ մի գնահատում, այս պատճառով մենք աղետի առաջ ենք կանգնել։
Չորրորդ․ հայտարարվել էր, որ 55 հազ․ֆերմերային տնտեսություն առանց ջրի են մնում․անհրաժեշտ է պարզել, թե ու՞ր է հոսում այդ ջուրը, հասկանալ, թե կոնկրետ ո՞ր տնտեսություններն են ջուր ստանում, արդյո՞ք քանակը բավարար է, ժամանակացույցը պահպանվու՞մ է, թե ոչ։
Մենք ունենք մեծ հողատարածքների հողատերեր, ովքեր, օգտվելով իրենց “հեռախոսային” իրավունքից կամ դիրքից, անտեսելով տարբեր օրենքներով, կանոնակարգերով սահմանված սխեմաները, հերթից դուրս վերցրել և շարունակում են վերցնել ջուրն այլ մարդկանցից։ Մենք վստահ ենք, որ նրանց պատճառով է, որ առանց ջրի են մնում այն մարդիկ, ովքեր ունեն հստակ հերթագրում և ժամանակացույց։
Ցանկանում եմ մի շատ կոնկրետ օրինակ բերել։ Համաշխարհային բանկի տրամադրած շուրջ 1 մլն․ դոլար միջոցների հաշվին իրականացվել է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը, որը ջուրը ստանում է Ազատ գետից, սակայն բացի ոռոգելուց՝ Ազատ գետի ջրերը մտնում են նաև Ազատի ջրամբար, որը կառուցվել էր այնպիսի հաշվարկով, որ ջրամբարի ջրերն օգտագործվեն ոռոգման համար՝ այսպիսով թեթևացնելով Սևանա լճի բեռը։ Արդյունքում մենք հնարավորություն չենք տալիս, որ ջրամբարը լցվի, այլ անմիջապես ուղղում ենք ջրերն արարատյան շրջանի դաշտերը, որտեղ մոտ 375 հեկտարը նոր դաշտեր են, և մեծ մասը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու մի շարք այլ խոշոր հողատերերի։ Հարցը, թե ինչու՞ մենք պետք է ջուր վերցնենք Սևանից այն դեպքում, երբ կա դեռևս չցամաքած ջրամբար՝ մնում է բաց։ Մենք համարում ենք, որ ջրօգտագործողների ասոցիացիան այս շղթայի անմիջական մասնակիցն է, քանի որ ծորակն իրենց ձեռքում է և իրենք են որոշում, թե ուր ուղղեն ջուրը։ Ես պարզապես վստահ եմ, որ այդ 55 հազարը մանր ֆերմերային տնտեսություններ են։

Բառացիորեն այս ամռանը հանրության կողմից առաջարկ ստացվեց Արփա-Սևան թունելով անցնող ջուրն օգտագործել արարատյան դաշտավայրի բնակիչների կարիքների համար, որպեսզի Սևանա լճի մակարդակը չիջնի, սակայն հուլիսի 21-ին թունելը փակվեց։
Բնապահպանական ճակատի հարցադրմանը կոմիտեն պատասխանեց, որ կարիք կա Արփա և Եղեգիս գետերն օգտագործել Վայոց ձորի տարածաշրջանի ոռոգման նպատակների համար, իսկ խորհրդարանում այդ հարցի քննարկման ժամանակ պետկոմիտեն պատասխանեց, թե այժմ մենք չենք կարող օգտագործել այդ թունելը, քանի որ դրա վերականգնողական աշխատանքները հնարավոր է իրականացնել հենց այս ժամանակ, երբ գետը սակավաջուր է և ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակներով։ Սակայն մեզ այս երկու պատասխանները չեն բավարարում։ “Եթե դու ջուրն օգտագործում ես Վայոց ձորի կարիքները բավարարելու համար և 100% այդ ջուրը բավարար չէ Արփա-Սևան թունելով հոսելու համար, ապա ինչու՞ են գումարներ ծախսվում թունելի վերակառուցման համար”։
Բացի այդ, թունելի վերականգնողական աշխատանքներն իրականացվում են այն նույն ընկերության կողմից, որը շահագործում է Եղեգիս և Սևանա լիճը լցվող Վարդենիկ գետերի վրա գործող փոքր հէկ-երը։ Մենք այցելել ենք այդ հէկ-երը մեր մոնիթորինգի ծրագրի շրջանակներում, և մեզ հետաքրքրի է, թե ինչի՞ վրա են ծախսվել Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի վարկի և բյուջեի ընդհանուր առմամբ 30 մլն․ դոլարը, եթե դեռևս 15-16 թթ․ասվել էր, որ այդ թունելը պետք է շահագործման հանձնվի 17թ․-ին, սակայն երբ եկավ այդ ժամանակը՝ լրացուցիչ ֆինանսական միջոցներ պահանջվեցին և ժամկետը հետաձգվեց մինչև 19թ․։ Մեր տեղեկություններով, բացի այն, որ կառուցվել են այդ հէկ-երը, Եղեգիսի ջուրը չի մտնում թունել հենց այն պատճառով, որ օգտագործվում է այդ հէկ-երն աշխատացնելու համար, և անշուշտ, եթե գետն ուղղվի դեպի թունել՝ հէկ-երը զգալիորեն ավելի քիչ ջուր կստատնան․ այստեղ առկա է կոնկրետ շահերի բախում թունելը շահագործող և ջուր մատակարարող ընկերության և հէկ-երի միջև։

G.N. Ինչու՞ է որոշում կայացվել ջրի բացթողումն իրականացնել հենց ոռոգման ժամանակաշրջանում։

Ի․Զ․ես կարծում եմ, որ կոմիտեն շատ ուշացել է իր այս առաջարկով, սակայն այդ հարցի վրա իր պնդելու հետևանքով ի հայտ եկան նման առաջարկի աննպատակահարմարության՝ իմ կողմից վերը նշված ռիսկերը։ Սովորաբար նման առաջարկով հանդես էր գալիս գյուղատնտեսության նախարարությունը, բայց այս անգամ, բուռն քննարկումների ժամանակ, նախարարությունն ասաց, որ իրենք առաջարկով հանդես չեն եկել, ինչը նշանակում է, որ առաջարկն արվել է կոմիտեի կողմից։ Իրենց նախնական առաջարկում նշված էր 85 մլն խ․մ․, սական S.O.S. Սևանի նախաձեռնությունից հետո վարչապետն արձագանքեց այդ հարցին, հանձնարարելով ջրային կոմիտեին այլընտրանքային տարբերակ ներկայացնել, ժամանակավոր հանձնժողով ստեղծել, որը պետք է ջրի պակասը լրացնելու այլընտրանքային փաստաթուղթ ներկայացներ։ Նման փաստաթուղթ կոմիտեն չի ներկայացրել, այսպիսով չի կատարվել ջրի պակասը լրացնելու մասին փաստաթուղթ մշակելու հանձնարարությունը։

G.N. Արդյո՞ք ձկնաբուծական տնտեսություններին տրված բոլոր լիցենզիաներն օրինական են, և կարող է անօրինական լիցենզիաների հետկանչը որևէ կերպով ազդել լճի վիճակի վրա։

Ի․Զ․ Սրանք փոքր ձկնաբուծարաններ չեն, կան շատ խոշոր տնտեսություններ։ Այսինքն կան շատ՝ փոքր, միջին և խոշոր տնտոեսություններ։ Ներկայումս ստուգումներ են իրականացվում հիմնականում խոշոր տնտեսություններում, եթե չեմ սխալվում՝ 6 -ում, և բնապահպանական տեսչությունը (բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ նշում) միակ պետական մարմինն է, որն իր աշխատանքներում ակտիվորեն ներգրավում է հանրությանը։

G.N. Ինչպիսի՞ լուծում եք դուք առաջարկում

Ի․Զ․ Մենք առաջարկում ենք ստուգել այդ անօրնական խորքային հորերն ու փակել դրանք։ Այդ բանից հետո հաշվարկել, թե որքան ջուր կարող է ստացվել դեֆիցիտը ծածկելու համար։ Որոշել խոշոր, միջին և մանր հողագործների՝ ջրին հասանելիության մեջ առկա անհավասարությունը, և խնդիրը լուծել՝ վերահասցեագրելով ջուրը հասցեատիրոջը։ Եվ ես կարծում եմ, որ այս հարցով պետք է զբաղվի պետական մարմին, քանի որ միայն նրանք ունեն նման հնարավորություն և անհրաշժեշտ տվյալներ՝ հաշվարկելու ջրի պակասի իրական ծավալը և թե քանի ընտանիք է հնարավոր ապահովել ջրով։ Մենք հասկանում ենք, որ այդ թիվն իրականում միջինացված է, այն չի արտահայտում իրական պատկերն, այսինքն, երբ ասվում է 55 հազար, մենք հասկանում ենք, որ պատճառը նրանում չէ, որ նրանց ջուր չի բավականացնում, այլ որ նրանցից ջուրն անարդարացիորեն վերցնում են։

G.N. Ինչպե՞ս դուք կմեկնաբանեք առողջապահության նախարարության կոչը՝ չլողալ Սևանի ջրիմուռներով ծածկված լճափին

Ի․Զ․ Առողջապահության նախարարությունն ինքն արեց ջրի վտանգավոր լինելու մասին հայտարարությունը․ մենք պաշտոնական հերքում չտեսանք, բայց տեսանք Սևանից լրացուցիչ ջրի բացթողումների մասին առողջապահության նախարարության կարծիքը, որտեղ ասվում էր, որ այս խնդիրը չի առնչվում իրենց նախարարության հետ։ Այն հարցին, թե արդյո՞ք այդ ջուրը վտանգավոր է հողերի ոռոգման համար պատասխան պետք է տային գյուղատնտեության և բնապահպանության նախարարությունները, սակայն նրանք չպատասխանեցին։ Սևանի համար ռիսկերը մասամբ գնահատեցին գիտնականները, երբ հուլիսի 29-30- ին մեկնեցին Սևան և պարզեցին, որ անցյալ տարվա համեմատ ջրի պարզությունը 15-17 մետրից հասել է 2 մետրի, որը շատ ցածր ցուցանիշ է։ Մի քանի անգամ ավելացել է թթվածնի պակասը, ինչը նշանակում է, որ լիճը շատ աղտոտված է։ Բացի այդ հայտնվել էին կապտականաչավուն ջրիմուռներ, որոնց մեջ կան նաև թունավոր տեսակներ, լիճը ծաղկել էր մեծ մակերեսով։ Սակայն այս տվյալները չներառվեցին որևէ պաշտոնական փաստաթղթի մեջ ։ Սա ազդում է ոչ միայն մարդկանց ու ձկների վրա, սա ազդում է նաև մեր երլրի ռազմավարական անվտանգության վրա։

G.N. Մենք հասե՞լ ենք անվերադարձելիության կետին, թե դեռևս հնարավո՞ր է փրկել Սևանը։

Ի․Զ․ Այս հարցի պատասխանը պետք է տան մասնագետները․ բանն այն է, որ այս տարի Սևանը ցույց տվեց, որ նախորդ տարվա գերջրառի հետևանքով ունենալով բացասական հաշվեկշիռ՝ այն հայտնվել է սարսափելի վիճակում, և եթե մենք գալիք տարի տեսնենք, որ Սևանն այլևս ոչ մի կերպ չի կարողանա վերականգնվել, այդ ժամանակ մենք ուշքի կգանք և կասենք, որ դա (անվերադարձելության կետը՝ խմբ․) հատել ենք։ Մենք հիմնավորված խոսում ենք առաջնահերթ խնդիրների լուծման մասին․ սա այն նվազագույն է, որը մենք կարող ենք օպերատիվ կերպով իրագործել։ Մենք դա առաջարկում ենք կառավարությանը, և եթե նրանք, հանուն Սևանի փրկության, ցանկանան ներգրավել փորձագետների, ինչպես նաև շահագրգիռ հասարակությանը՝ մենք սիրով կաշխատենք միասին և համատեղ։ Ցավոք, դեռևս ոչ ոք ցանկություն չի արտահայտել աշխատել այս հարցի ուղղությամբ։

 

Արմինե Ահարոնյան