Բավ է պառակտվել
10-10-2016 09:20

Վրաստանում իններորդ գումարման խորհրդարանում 3 կուսակցություն կլինի

Վրաստանի իններորդ գումարման խորհրդարանում 3 կուսակցություն կլինի: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում ձայների 92% հաշվարկից հետո հրապարակված տվյալների համաձայն՝ համամասնական ընտրակարգով քվեները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Վրացական երազանք» - 48.6%;

«Ազգային շարժում» - 27.14%;

«Հայրենասերների ալյանս» - 5%:

Ըստ Նովոստի Գրուզիայի՝ նվազագույն 5% ձայն հավաքած «Հայրենասերների ալյանս» կուսակցությունն իրավունք է ստացել խորհրդարանում 6 պատգամավորից բաղկացած խմբակցություն ձեւավորել:

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով ընտրություններին. նախնական տվյալներով՝ միամանդատ ընտրատարածքներից 50-ում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի: Քվեարկությունը նախանշված է նոյեմբերի 2-ին: