Բավ է պառակտվել
11-10-2016 10:28

Հելոուինին ընդառաջ Համացանցում սկսել են վաճառել կապկպված Քիմ Քարդաշյանի կոստյումներ

Կոստյումներ արտադրողները որոշել են գումար վաստակել Փարիզում ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի աղմկոտ կողոպուտի թեմայից: 

«Համացանցում Հելոուինին ընդառաջ սկսել են վաճառել կապկպած Քիմ Քարդաշյանի կոստյումներ։ Դրանք են` սպիտակ կարճ խալաթը, սև երկար կեղծամ, իբր «չորս միլիոնանոց» մատանի, խաղալիք խցկան, արևային ակնոց և երկու պարան»,– ասվում է հաղորդման մեջ։

Քիմ Քարդաշյանի հետ երկրպագուների երևակայությունում կապվող այլ ավելի ճանաչելի դետալներ կոստյումի մեջ չեն ներառվել։

Նշենք, որ հագուստի արժեքը 69.99 դոլար է։