Բավ է պառակտվել
27-02-2016 11:15

Սիրիական Համա նահանգում ահաբեկչություն է տեղի ունեցել

Սիրիական Համա նահանգի Սալամիա քաղաքի մոտակայքում ահաբեկչություն է տեղի ունեցել. մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ականապատ մեքենան, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, 4-ը ստացել են վնասվածքներ, հայտնում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել։
Նշենք, որ Սիրիայի ժամանակով կեսգիշերից պաշտոնապես ուժի մեջ է մտել երկար սպասված հրադադարը Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության ջոկատների միջև։
Հրադադարի ռեժիմի հաստատման հույսերը հայտնվել էին երկուշաբթի, երբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները հանդես եկան Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։
Համաձայն հայտարարության, որն արդեն ստացել է Դամասկոսի, ընդդիմադիր մի շարք խմբավորումների և Սիրիայի աջակցության միջազգային խմբի մի շարք երկրների հավանությունը, հրադադարը չի տարածվի «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան- Նուսրա», ինչպես նաև այլ խմբավորումների վրա, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական են ճանաչվել։