Բավ է պառակտվել
06-02-2023 12:25

Թուրքիայում և Սիրիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ

Թուրքիայում և Սիրիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան երկու հարյուր մարդ, ավերվել են հարյուրից ավելի շենքեր։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին, 17,9 կմ խորության վրա։

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 237-ի, այս մասին հայտնում է Al Ekhbariya հեռուստաալիքը՝ հղում անելով արաբական հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվությանը։ Զոհերի թիվը վերջին ժամերին ավելացել է՝ հասնելով 600-ի։

Արաբական հանրապետության առողջապահության նախարարի օգնական Ահմեդ Դումեյրիան ընդգծել է, որ «սրանք դեռ վերջնական թվեր չեն, և զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են»։ Նրա խոսքով՝ այս պահին Հալեպում 59, Լաթաքիայում՝ 51, Համայում՝ յոթ զոհերի մասին հաղորդումներ են ստացվել։

Հստակեցվում է նաև, որ երկու հայ է զոհվել, աշխատանքներ են տարվում Թուրքիայում տուժած հայերի վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու ուղղությամբ՝ ԱԳՆ-ն։

Թուրքիայի և Սիրիայի սահմանին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան ավերածություններ
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 21 հազարը
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 47 հազարը
ԵՄ երկրների ղեկավարները կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը, Սիրիայում ​​մոտենում է 3 հազարի։