Բավ է պառակտվել
18-02-2016 09:50

Անկարայում ահաբեկչական հարձակման հետևանքով սպանվածների թիվը 28-ի է հասել

Թուրքիայի մայրաքաղաքում փետրվարի 17-ի երեկոյան զինվորականներին զորամասից տուն տեղափոխող ավտոբուսների դեմ հարձակման հետևանքով սպանվածների թիվը 28-ի է հասել։ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե զինվորականներին տուն տեղափոխող ավտոբուսները խաչմերուկում կարմիր լույսի տակ կանգնած ժամանակ ենթարկվել են հարձակման։ Նշվում է, որ ռումբով բեռնված մեքենայով է կազմակերպվել հարձակումը։ Թուրքիայի կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը նշել է, թե հարձակման հետևանքով սպանվել է 28 և վիրավորվել 61 հոգի։ Դեռևս հայտնի չէ, թե զինվորականներից բացի քանի քաղաքացիական անձ է սպանվել կամ վիրավորվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է Ադրբեջան այսօր կատարելիք այցը, իսկ վարչապետը՝ Բրյուսել: