Բավ է պառակտվել
12-05-2021 10:33

Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է 35 պաղեստինցի

Առնվազն 30 պաղեստինցի, այդ թվում՝ 10 երեխա է զոհվել և 203 անձ վիրավորվել Գազայի հատվածի ուղղությամբ մայիսի 10-ից շարունակվող իսրայելական օդային հարվածների հետևանքով։ Այդ մասին հայտնել է երեքշաբթի մերձովյան անկլավի առողջապահության նախարարությունը, ում հայտարարությունն է ներկայացնում Dunya Al Watan պաղեստինյան տեղեկատվական պորտալը։

Իսկ գերատեսչության, զոհերի ամենամեծ թիվն արձանագրվել է հատվածի հյուսիսում և կենտրոնական մասերում գտնվող Գազա և Դեյր-էլ-Բալախ քաղաքներում։ Հաղորդագրությունում ընդգծվում է, որ Իսրայելի զինվորականները բնակավայրերը հրետակոծում են ինչպես հրթիռներով, այնպես էլ հրետանային արկերով։

Նախկինում տարածված տեղեկատվության համաձայն՝ հրթիռային հարվածների արդյունքում Գազայում փլուզվել է Բուրջ-Խանադի («Խանադի աշտարակ») 14-հարկանի շենքը։ Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնում են, որ շենքում գտնվող բոլոր անձինք նախօրոք տարհանվել էին։

Ավելի ուշ «Իզզադդին ալ-Քասամ բրիգադներ» խմբավորումը (Գազայի հատվածը վերահսկող «Համաս» արմատական շարժման զինյալ թևը) հայտարարեց Թել Ավիվի և նրա շրջակայքի ուղղությամբ 130 հրթիռի արձակման մասին: Ի պատասխան՝ իսրայելական բանակը հայտարարեց Գազայի հատվածում քաղաքացիական շենքերում տեղակայված զինապահեստների գնդակոծման մասին: