Բավ է պառակտվել
11-08-2016 09:23

Թուրքիայում պայթյուններից 9 մարդ է զոհվել

Թուրքիայի հարավարեւելյան 2 քաղաքներում պայթյունից զոհվել է 9 մարդ, ավելի քան 10-ը վիրավոր են: Որոշ աղբյուրներ հայտնում են 8 զոհի մասին:  Մասնավորապես 5 մարդ զոհվել է Դիարբեքիրում ականապատ մեքենայի պայթյունից, 12-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ 5 ոստիկան: Եվս մեկ պայթյուն հնչել է Քիզիլփեթե քաղաքում, որտեղ զոհվել է 2 քաղաքացի եւ 1 ոստիկան, 15-ն էլ վիրավոր են:

Պայթյունների պատասխանատվությունը իշխանությունը բարդել է Քրդական բանվորական կուսակցության վրա: