Բավ է պառակտվել
22-11-2013 21:55

Ռիգայում փլուզվել է «Maxima» սուպերմարկետի տանիքը (տեսանյութ)

Ռիգայում փլուզվել է «Maxima» սուպերմարկետի պատերից մեկն ու տանիքը:  Այս մասին հայտնել է Լատվիայի հրշեջ-փրկարարական պետական ծառայությունը:  Փլուզումից տուժել է 47 մարդ, որոնց մեծ մասին ծանր վիճակով հոսպիտալացրել են, հաղորդում է Delfi-ն: Զոհվել է 3 փրկարար: Դեպքի վայրում աշխատում է 200 փրկարար և 200 ոստիկան: Փլուզման մակերեսը կազմել է 500 քմ: Փլատակների տակ մնացած մարդկանց հստակ թիվը հայտնի չէ:  

Երկրի նախագահ Անդրիս Բերզինիշը հայտարարել է, որ երկրում կհայտարարվի սգո օր: