Բավ է պառակտվել
08-11-2021 10:20

ԱՄՆ-ում 16-ամյա աղջիկը փրկվել է առևանգողից՝ TikTok-ում տեսած օգնության կարիքի ժեստ ցույց տալով ավտոմեքենայից

16-ամյա դեռահաս աղջիկը Հյուսիսային Կարոլինա նահանգից փրկվել է առևանգողից, ավտոմեքենայի պատուհանից անցնող մեքենայի վարորդին ցույց տալով TikTok հավելվածում տեսած օգնության կարիքի ժեստը: Այդ մասին հաղորդում է FOX հեռուստաալիքը:

Երբ անչափահասը ենթադրյալ հանցագործի հետ ավտոմեքենայով անցնելիս է եղել Կենտուկիի նահանգում՝ փորձել է գրավել մոտակա մեքենաների վարորդների ուշադրությունը սոցցանցում ընտանեկան բռնությունը խորհրդանշող ժեստով։ Դա անելու համար հարկավոր է ցույց տալ ափը, ապա ծալել բութ մատն, իսկ մնացած մատները սեղմել բռունցքի մեջ։

Վարորդներից մեկը ճանաչել է նշանը և զանգահարել ոստիկանություն, ընթացքում հաղորդելով, թե որ ուղղությամբ է շարժվում կասկածելի տրանսպորտային միջոցը։ Իրավապահները, կանգնեցնելով ավտոմեքենան, ճանաչել են ավելի վաղ անհետացած աղջկան։ Կասկածյալը բերման է ենթարկվել։