Բավ է պառակտվել
06-11-2021 22:05

ԱՄՆ-ում չեն բացառել նոր քաղաքացիական պատերազմի հավանականությունը

Ամերիկացի գիտնականները չեն բացառում ԱՄՆ-ում նոր քաղաքացիական պատերազմ սկսվելու հավանականությունը։ Նրանք մատնանշում են մշակութային դիմակայությունը, որն այժմ ծավալվում է երկրում։ Չիկագոյի Դե Փոլ համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Ջեյսոն Հիլլը մատնանշում է Ամերիկայում սպիտակ բնակչությանը ոչնչացնելու փորձերը:

Նրա կարծիքով՝ Ամերիկայում ռասիզմի խնդիրներն այժմ լուծված են։ Սակայն հասարակության մի մասն ակտիվ պայքար է սկսել «սպիտակ գերիշխանության» դեմ։ Իսկ անցյալ տարվանից, ըստ պրոֆեսորի, այս պայքարն աննախադեպ չափերի է հասել.

Հիլը կարծում է, որ այսօր խախտվում և ոտնահարվում են սպիտակամորթների իրավունքները։ BLM-ի ակտիվիստները կարծում են, որ սպիտակամորթ երեխան արդեն ռասիստ է: Մինչև քայլելը և խոսելը սկսելը: Պրոֆեսորը վստահ է, որ հանուն արևմտյան քաղաքակրթության գոյատևման և ազատ հասարակության, պետք է հրաժարվել նման գաղափարներից։

Փորձագետը մտավախություն ունի, որ այժմ ճնշված սպիտակամորթները կսկսեն պայքարել իրենց իրավունքների համար, և նոր առճակատում կսկսվի։