Բավ է պառակտվել
25-12-2019 22:16

Սանտա Կլաուսի նմանակը ԱՄՆ-ում կողոպտել է բանկը և բաժանել փողերն անցորդներին

Սանտա Կլաուսին նման Դևիդ Ուեյն Օլիվեր անունով ամերիկացին կողոպտել է բանկը և փողերը շաղ տվել փողոցում՝ շնորհավորելով անցորդների Սուրբ Ծննունդը, հայտնել է BBC News-ը։

Դեպքը տեղի է ունեցել Կոլորադո Սփրինգս քաղաքում։ Երբ 65-ամյա տղամարդու մոտ փողը վերջացել է, նա նստել է սրճարաններից մեկի մոտ և սպասել ձերբակալության։ Նա չի դիմադրել ձերբակալության ժամանակ։

Ըստ ոստիկանության տվյալների, անցորդները հավաքել են դոլարները, սակայն վերադարձրել են բանկ։