Բավ է պառակտվել
01-04-2021 09:06

ԱՄՆ-ում Չինաստանն անավանել են «առաջատար իրավախախտ» տնտեսությանը պետության մոտեցումների պատճառով

Միացյալ Նահանգները Չինաստանը համարում են «աշխարհի առաջատար իրավախախտ» առևտրատնտեսական հարցերին պետության մոտեցումների պատճառով։ Այս գնահատականը ներկայացված է առևտրային բանակցություններին ԱՄՆ ներկայացուցիչ Քեթրին Թայի աշխատակազմի կողմից չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցում:

«Չինաստանի կառավարության կողմից տնտեսության և առևտրի նկատմամբ մոտեցումը նրան դարձնում է աշխարհի առաջատար իրավախախտը արտատնտեսական հնարավորություններ ստեղծելու գործում, ինչի մասին վկայում է արդյունաբերության մի շարք ճյուղերում, մասնավորապես՝ մետաղագործության, ալյումինի և արևի էներգիայի արտադրության ոլորտներում հզորությունների լուրջ և պահպանվող ավելցուկը»,- պնդում են հեղինակները։ Ըստ նրանց, «Չինաստանը պատրաստվում է նաև արդյունաբերության այլ ճյուղերում հավելուրդային հզորություններ ստեղծել, իրագործելով այնպիսի ծրագրեր, ինչպիսին է «Պատրաստված է Չինաստանում 2025»-ը: Միացյալ Նահանգները «կշարունակեն այդ վնասակար առևտրային պրակտիկային հակազդելու երկկողմ և բազմակողմ ջանքերը», - ասվում է 570 էջանոց փաստաթղթում: Զեկույցում 30 էջ նվիրված է ՉԺՀ-ին, ավելի շատ էջեր՝ 52, նվիրված են միայն Եվրամիությանը:

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում էր, որ Վաշինգտոնը մտադիր է ակտիվացնել փոխգործակցությունը դաշնակիցների և գործընկերների հետ ՝ ՉԺՀ-ի դեմ միջոցառումներ ձեռնարկելու համար: ԱՄՆ-ը, հավելել է նա, պնդելու է, որ «Չինաստանը խաղա արդար մրցակցության, արդար պրակտիկայի, արդար առևտրի միջազգային կանոններով»: Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյին այս խոսքերն անվանել է «չկանխամտածված հայտարարություն»: Դիվանագետի խոսքով ՝ Պեկինը պատրաստ է գործել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված կոնսենսունսին համաձայն: Նա շեշտել է, որ ՉԺՀ-ն ձգտում է հարաբերություններ կառուցել այլ պետությունների հետ «բացառապես փոխադարձ հարգանքի հիման վրա» և միշտ հանդես է գալիս միջազգային կապերի «ներդաշնակ զարգացման» օգտին: