Բավ է պառակտվել
01-11-2021 15:37

ԱՄՆ-ում խստացվել են երկիր մուտք գործելու հակաքովիդային կանոնները։ Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է մանրամասները

Ս․թ․ նոյեմբերի 8-ից ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ-19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում, հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը։

Դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ բացառությունները խիստ սահմանափակ են։

Բացի այդ, պահանջվում է նաև հետևել տեղում գործող սանիտարահամաճարակային պահանջներին, ինչպիսիք են՝ դիմակ դնելը, ձեռքերը լվանալը։

Մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ հղումով։