Բավ է պառակտվել
30-04-2016 11:07

Արգենտինայի մայրաքաղաքում փակվել են բոլոր գիշերային ակումբները

Բուենոս Այրեսի իշխանությունները փակել են մայրաքաղաքի բոլոր գիշերային ակումբները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեկույթներից մեկի ժամանակ թմրանյութ օգտագործելու հետևանքով մի քանի մարդ է մահացել: 
Ներկայում քաղաքում աշխատում են միայն որոշ մշակութային կենտրոններ, թույլատրվել են նաև պարային միջոցառումները տանգոյի սիրահարների համար: 
Գիշերային ակումբների գործունեության արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքապետարանը հաստատություններում թմրանյութերի անօրինական շրջանառության խնդրին լուծում չի տվել։ Նախևառաջ, դա վերաբերում է էլեկտրոնային երաժշտությամբ հաստատություններին։ 
Քանի դեռ տեղի իշխանությունները «սև ցուցակ» են կազմում, բոլոր գիշերային ակումբները փակ կլինեն: