Բավ է պառակտվել
11-03-2021 19:52

Թուրքիայի մայրաքաղաքում հայկական գերեզմանների վրա բանկ են կառուցում

Անկարայի Ուլուս շրջանում İller Bank պետական բանկի հիմքը գցելիս հայտնաբերվել են մարդկային մասունքներ, գրում է Ermenihaber-ը։

Արխիվային նյութերի համաձայն, տվյալ տարաշքում նախկինում գտնվել են հայկական և կաթոլիկ գերեզմաններ։

Անկարայի Ճարտարապետների պալատը կոչ է անում կասեցնել մայրաքաղաքում շինարարությունն, ընդգծելով, որ հիմքը գցելիս բանվորները հայտնաբերել են մարդկային մասունքներ։ Դրանք փոխանցվել են անատոլիական քաղաքակրթությունների քաղաքային թանգարանի մասնագետներին փորձաքննության համար։ Ըստ որոշ վկայությունների, ավելի վաղ Թուրքիայի մայրաքաղաքի այս տարածքում եղել են գերեզմանատուն, եկեղեցի և բաղնիք:

«Չնայած այս տեղեկությանը, շարունակվող շինարարությունը ոչ հարգալից վերաբերմունք է Անատոլիայի բազմամշակութայնությանը։ Դա մարդու իրավունքների խախտում է, բարբարոսություն։ Անմարդկային է բետոն լցնել նրանց վրա, ովքեր ապրել են Անատոլիայում՝ անկախ նրանց կրոնից, լեզվից կամ ռասայից»,- ասվում է Անկարայի Ճարտարապետների պալատի տնօրեն Թեզքան Քանդանիի հայտարարությունում։
Նրա խոսքով, շինարարությանը կանաչ լույս տված իշխանությունները խախտել են «Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին» օրենքը։ Պալատը մտադիր է դիմել դատարան։