Բավ է պառակտվել
19-08-2022 17:48

Թաիլանդում օտարերկրյա զբոսաշրջիկներին թույլ կտրվի երկարաձգել երկրում գտնվելու ժամկետը

Թաիլանդի իշխանությունները հոկտեմբերից մինչև մարտ թույլ կտան օտարերկրյա զբոսաշրջիկներին երկարաձգել իրենց կեցությունը երկրում ՝ զբոսաշրջությունից եկամուտը մեծացնելու նպատակով, հայտնել է ուրբաթ կառավարության Կորոնավիրուսային իրավիճակի վերահսկման կենտրոնի (CCSA) ներկայացուցիչը:

«Ավելի քան 50 երկրների քաղաքացիները, որոնք մուտք են գործում երկիր տեղում ստացվող մուտքի արտոնագրերով և ունեն երկրում մինչև 30 օր մնալու իրավունք, կարող են երկարաձգել ցնել իրենց կացությունը մինչև 45 օր: Այս նորամուծությունը վերաբերում է նաև ռուսաստանցիներին, ովքեր ներկայումս կարող են.առանց վիզայի Թաիլանդ գալ 30 օրով։ Եվս 18 երկրների զբոսաշրջիկները, ովքեր կարող են ժամանել երկիր առանցք մուտքի արտոնագրի, կկարողանան կրկնապատկել Թաիլանդում իրենց կացության ժամկետը՝ 15 օրից մինչև 30 օր։ Բացի այդմ հոկտեմբերից Հնդկաստանի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի քաղաքացիները կարող է վիզա ստանալ ժամանելուն պես»,- նրա խոսքերն է մեջբերում Bangkok Post-ը։:

Interfax-ի փոխանցմամբ՝ երկրի իշխանությունները հույս ունեն, որ օտարերկրյա զբոսաշրջային հոսքի աճը կօգնի վերականգնել Թաիլանդի տնտեսությունը, որը տուժել է կորոնավիրուսային համաճարակից։ Այսօր աճի տեմպերը երկրում ամենացածրներից են Հարավարևելյան Ասիայում: Հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Թաիլանդ է այցելել 3,78 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը Մալայզիայի, Հնդկաստանի և Սինգապուրի քաղաքացիներ են։

«Մենք նպատակ ունենք երկարաձգել զբոսաշրջիկների կեցության ժամկետը երկրում: Դա կնպաստի նրանց ծախսերի ավելացմանը, տնտեսության վերականգնմանը և կորոնավիրուսի համավարակի ազդեցության նվազմանը», - ասել է CCSA-ի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Թաիլանդի կառավարությունը հայտնել էր, որ մինչև տարեվերջ ակնկալում է ընդունել 10 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկի։ 2019-ի համաճարակին նախորդող ժամանակահատվածում Թաիլանդ է այցելել 10 միլիոն օտարերկրյա հյուր: 2021 թվականին ժամանողների թիվը կազմել է ընդամենը 428 հազար։