Բավ է պառակտվել
09-02-2023 16:25

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը, Սիրիայում ​​մոտենում է 3 հազարի։

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը, վիրավորվել է մոտ 63 հազար մարդ, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Anadolu լրատվական գործակալությանը։

«Ընդհանուր առմամբ զոհվել է 12.391 մարդ, վիրավորվել՝ 62.914-ը»,- Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման վարչության տվյալներն է փոխանցում գործակալությունը։

Նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր 8574 զոհի և 49133 վիրավորի մասին։ Նրա խոսքով՝ ավերվել է 6444 շինություն։

CNN-ը հայտնում է, որ Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 2992 մարդ։

Երկուշաբթի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են մի շարք հետցնցումներ, այդ թվում՝ 7,6 մագնիտուդով։ Այն մեծ վնասների ու զոհերի պատճառ է դարձել Թուրքիայում և հարևան Սիրիայում։