Բավ է պառակտվել
10-03-2023 17:03

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 47 հազարը

Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 47 հազար մարդ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Երկրաշարժն ազդել է 14 միլիոն քաղաքացիների կյանքի վրա, զոհվել է ավելի քան 47 հազար քաղաքացի, վիրավորվել ավելի քան 115 հազարը»,- ասել է պարոն Էրդողանը (մեջբերումն ըստ CNN Turk-ի):

Էրդողանը հավելել է, որ փլուզված և փլուզման վտանգի տակ գտնվող շենքերի թիվը գերազանցում է 270 հազարը, գրում է Коммерсант-ը։ Նրա խոսքով՝ իշխանությունները ծրագրում են տարվա ընթացքում տուժածների համար կառուցել մոտ 244 000 նոր բազմաբնակարանային շենք և 75000 գյուղական տուն։

Փետրվարի 6-ի գիշերը 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայում, նույն օրն ավելի ուշ ևս մեկը՝ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ։ Համաշխարհային բանկի գնահատմամբ երկրաշարժերի հետևանքով Թուրքիային հասցված նախնական վնասը կազմել է 34,2 միլիարդ դոլար։ Համաշխարհային բանկը 780 միլիոն դոլար է փոխանցել Թուրքիային՝ որպես անհապաղ օգնություն, ևս 1 միլիարդ դոլար՝ արտակարգ վերականգնման ծրագրի շրջանակներում։ ՄԱԿ-ը կարծում է, որ Թուրքիային հասցված վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը։